Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով

Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով
25.05.2019 | 17:09

«Փաստը» գրում է. «Ինչպես երևում է, ՍԴ դատավորի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած հերթական թեկնածուն՝ իրավագետ Արթուր Վաղարշյանը, խորհրդարանի առաջիկա քառօրյա նիստի ժամանակ մերժվելու է իշխանական ուժի կողմից: Իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցի շուրջ դեռ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել, սակայն մեծամասնության քաղաքական վարքագիծը բացահայտում է առաջիկա քվեարկության ճշգրիտ պատկերը: Օրերս նախատեսված էր նախագահի առաջադրած թեկնածուի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ, որին 88 պատգամավորից մասնակցել են ընդամենը 13-ը, ընդ որում՝ բացակայել են անգամ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Կարծում եմ՝ այս փաստն այնքան խոսուն է, որ այլևս կասկած չի հարուցում, թե ինչպես է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թիմը: Ինչով է պայմանավորված խորհրդարանի, ավելի ստույգ՝ հեղափոխության թիմի նման վարքագիծը:

Հրապարակի վրա եղած առաջին վարկածն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությունում ՍԴ դատավորի կարգավիճակում տեսնում են բացառապես Մարտի 1-ի գործով զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանին: Այս վարկածը, իհարկե, գոյություն ունի. Գրիգորյանը նախագահի աշխատակազմ ներկայացրել էր իր փաստաթղթերը, ու փաստորեն Արմեն Սարգսյանը նրան չի առաջադրել ՍԴ անդամի թեկնածու: Իրավիճակը դառնում է փակուղային, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է ընտրել մեկին, որին առաջադրելու ցանկություն չունի նախագահը: Կարծում եմ՝ իրավիճակի «պատային» լինելը պատկերացնում են նաև նախագահն ու ԱԺ մեծամասնությունը, հետևաբար՝ նրանք լուծումներ կարող էին գտնել, եթե չլինեին հակադրության ավելի խորքային պատճառներ: Օրինակ՝ չի բացառվում, որ դատական համակարգի շուրջ ծագած վերջին իրադարձություններից հետո խորհրդարանը, ավելի ստույգ՝ Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով, ըստ այդմ՝ արդեն իսկ չի կարևորվում մեկ դատավորի ընտրության հարցը, ինչով էլ պայմանավորված է, որ «քայլողները» չեն էլ ցանկացել ծանոթանալ նախագահի առաջադրած թեկնածուին ու նրա ծրագրերին: Հնարավոր է նաև հաջորդ տարբերակը՝ չստացվեց ՍԴ անդամ նշանակել, կստացվի ՍԴ նախագահ (կամ՝ ԲԴԽ նախագահ) կարգել:


Եվ վերջապես՝ շարունակում եմ պնդել, որ հակադրության կողմեր են ոչ այնքան նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը, որքան նախագահն ու վարչապետը: Հեղափոխության թիմը Արմեն Սարգսյանին յուրային չի համարում ու բնավ ցանկություն չունի նպաստելու, որ դատական իշխանությունում ուժեղանա նրա ազդեցությունը՝ թեկուզև անուղղակի»:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ