Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ
26.05.2019 | 01:04

«Համոզված ենք, որ մեզ կհաջողվի մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ», - երեկ կառավարությունում Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծել է՝ այսօր Հայաստանի ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ:


«Վերջին մեկ տարվա ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ մեր հանրությունը բացարձակապես բոլոր դատական որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա, և բացարձակապես բոլոր որոշումները մեկնաբանվում են՝ որպես վարչապետի անձնական որոշումներ հանրության շրջանում: Սա նախկինից եկող շատ բարդ իներցիա է։ Երբեմն կառավարությունը ստիպված է լինում ուղղակի բարձրաձայն տարանջատվել բոլոր այդ հնարավոր դատական որոշումներից, որովհետև վստահության որոշակի ճգնաժամի պրոբլեմ և խնդիր կարող է առաջանալ այդտեղ», - նշեց Փաշինյանը: Եթե Հայաստանում գործադիրն ու օրենսդիրը վայելում են ժողովրդի վստահությունը, դատական իշխանությունը ևս պետք է վայելի ժողովրդի վստահությունը, ասել է վարչապետը։
«Ոչ թե դատական իշխանությունը վայելի կառավարության վստահությունը, այլ ժողովրդի վստահությունը, որովհետև եթե կառավարությունը, օրինակ, ուզենար այս մեկ տարվա ընթացքում, որ Հայաստանում լիներ իր համար վստահելի դատական համակարգ, այդ դատական համակարգը կար և այսօր էլ կա, և կառավարությանը ոչ մի բան չի խանգարում այդ դատական համակարգն իր համար դարձնել վստահելի, մանավանդ, որ այդ դատական համակարգը սովոր է աշխատել այդ պայմաններում, երբ կառավարության և դատական համակարգի միջև կա, այսպես ասած, փոխադարձ վստահություն: Բայց մեզ համար այդ ճանապարհն անընդունելի է եղել և անընդունելի է, որովհետև դա դեմ է այն արժեքներին, որոնց վրա հենվելով մենք Հայաստանում իրականացրել ենք այսպիսի փոփոխություններ», - նշեց Փաշինյանը:


Երեկվա հանդիպմանը մասնակցել են ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՄ անդամ պետությունների դեսպանները։ Նախքան հանդիպումը տարածվել էր ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունների հայտարարությունը, որում ասված էր. «Դատաիրավական համակարգի բարեփոխումները, հիմնված որակապես բարձր և ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա, կենսական են Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար։ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսապես աջակցել դատաիրավական համակարգի բարեփոխումներին»։

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ