Այսօր Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագրի բացումը՝ Լեհաստանի Ասիմետրիա ցուցասրահի «Այրված արխիվներ» ֆոտոցուցադրությամբ: «Այրված արխիվներ»-ն ապացույց է, որ արվեստագետները ինչ-որ պահի այրում, ոչնչացնում են սեփական աշխատանքները: Ցուցասրահում ներկայացված են տարբեր ազգերի արվեստագետների աշխատանքներ՝ լեհ, վրացի, ուկրաինացի: Հայ արվեստագետներից ընտրվել էին Սերգեյ Փարաջանովի գործերը:
Մշակութային ծրագիրը համակարգող Եվա Խաչատրյանը նշեց, որ «Այրված արխիվներ»-ի շրջանակում 30 գործ է ներկայացված: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանում «Գյոթե» կենտրոնի աջակցությամբ:
«Արվեստի շաբաթ»-ը կտևի մինչև հունիսի 2-ը: