Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞վ կարող է դառնալ ԲԴԽ հաջորդ նախագահ

Ո՞վ կարող է դառնալ ԲԴԽ հաջորդ նախագահ
26.05.2019 | 01:23

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո մինչև հաջորդ նախագահի ընտրությունը նրա լիազորությունները ժամանակավորապես փոխանցվել են խորհրդի՝ տարիքով ամենաավագ անդամ Գևորգ Դանիելյանին: «Արմենպրես»-ն ուսումնասիրելով ՀՀ Սահմանադրությունը և Դատական օրենսգիրքը, ներկայացնում է, թե ինչպե՞ս է իրականացվում ԲԴԽ նախագահի ընտրությունն ու ո՞վ կարող է ընտրվել կառույցի նախագահ: ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից, 5-ը դատավոր անդամներն են: Անդամների ընտրության կարգը սահմանում է ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածը: Քանի որ Գագիկ Հարությունյանը հրաժարվել է ոչ միայն ԲԴԽ նախագահի, այլև ԲԴԽ անդամի պաշտոնից, մինչև նախագահի ընտրությանն անցնելը նախ պետք է լրացնել անդամի թափուր պաշտոնը:


Գագիկ Հարությունյանն ԱԺ-ում ընտրվել է որպես ոչ դատավոր անդամ, հետևաբար նրա փոխարեն թափուր տեղը պետք է լրացվի ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի երրորդ կետով` Աժ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ԲԴԽ անդամ կարող է ընտրել միայն ՀՀ քաղաքացի, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:


Դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Եթե Աժ-ն Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, մինչև Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը ՀՀ նախագահը 15-օրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները»:


Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` 15-օրյա ժամկետում: Նախագահի ընտրությունը կատարվում է ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասով և Դատական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերով.
«ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները: Քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, քվեաթերթիկը համարվում է անվավեր»:


Եթե քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ ոք չի ստանում ձայների կեսից ավելին, անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: «Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին»,- նշված է հոդվածի 7-րդ կետում:


ԲԴԽ նախագահն ընտրվում է մինչև որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը (խորհրդի դատավոր անդամներն ընտրվում են 3 տարի ժամկետով, ոչ դատավոր անդամները` 5 տարի ժամկետով):

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ