Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վերին Լարսի անցակետը բեռնատար տրանսպորտային միջոցների համար փակ կլինի մինչև 19.00-ն

Վերին Լարսի անցակետը բեռնատար տրանսպորտային միջոցների համար փակ կլինի մինչև 19.00-ն
26.05.2019 | 13:32

Մայիսի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Մայիսի 26-ին Լարսի անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումների կապակցությամբ՝ ժամը 05։00-ից 19։00-ն Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է, բաց են Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհները:

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ