Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական գինեգործությունը և գինու զբոսաշրջությունը

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական գինեգործությունը և գինու զբոսաշրջությունը
26.05.2019 | 13:35

Մայիսի 24-26-ը հայկական գինու (Էնո) զբոսաշրջային արդյունքը և հայկական գինեգործությունը ներկայացվում է Չինաստանի Ցինտաո քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության առևտրատնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում։


Հայաստանի մասնակցությունն ապահովում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության Կոմիտեն և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը, Չինաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։ Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է, որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։ Տաղավարի հյուրերին մատուցվում են հայկական գինիներ, կազմակերպվում են համտեսներ։ Հարթակը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում բացահայտելու և թիրախավորելու Չինաստանի զբոսաշրջային շուկայի նախասիրությունները։

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ