ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Forbes-ը կազմել է թանկարժեք ապրանքանիշերի ամենամյա ցանկը

Forbes-ը կազմել է թանկարժեք ապրանքանիշերի ամենամյա ցանկը
26.05.2019 | 23:40

Forbes պարբերականը ներկայացրել է համաշխարհային ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը:

«Առաջին հորիզոնականում, 265.8 մլրդ դոլար եկամուտով , Apple ընկերությունն է: Այն 12 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Առաջին եռյակում են նաև Google-ն ու ` Microsoft-ը ` համապատասխանաբար` 167.7 և 125,3 մլրդ դոլար արժողությամբ»,- գրում է պարբերականը:

Նշենք, որ 4-րդ հորիզոնականում է Amazon-ը` 97 մլրդ դոլարով, 5-րդում` Facebook-ը` 88.9 մլրդ դոլարով: Ի դեպ, վերջինիս արժեքն այս տարի գրեթե 6 անգամ նվազել է:

Հավելենք, որ Forbes-ի` շուկայից դուրս ամենաթանկարժեք ապրանքանիշ է ճանաչվել Coca-Cola-ն:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ