Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին
26.05.2019 | 23:55

Վարչապետ Փաշինյանը ողջունել է ՉԺՀ ԱԳ նախարարին Հայաստանում և ջերմությամբ հիշել Չինաստան կատարած իր այցը: «Շատ արդյունավետ և լավ հանդիպումներ եմ ունեցել Չինաստանի նախագահի, վարչապետի, չինաստանյան գործարարների հետ և ուրախ եմ, որ մեր քննարկումների արդյունքներով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերի համար: Այդ նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի ժողովուրդների միջև համագործակցության, փոխադարձ վստահության և գլոբալ կայունության ամրապնդման տեսանկյունից: Կցանկանայի նաև ընդգծել, որ Հայաստանի և Չինաստանի ժողովուրդներին միավորում են ամուր մարդկային կապերը և ջերմ հյուրընկալությունը», – նշել է ՀՀ վարչապետը:


ՉԺՀ պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության և «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցության համար: Նրա խոսքով՝ Չինաստանը կարևորում է երկխոսության ամրապնդումը, փոխշահավետ գործակցության զարգացումը, և Պեկինում Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ ՀՀ վարչապետի հանդիպումները, արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները ևս մեկ անգամ ընդգծեցին հայ-չինական հարաբերություններին, ընդլայնմանն ու սերտացմանը երկուստեք տրվող կարևորությունը: Չինաստանի ԱԳ նախարարը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ու Չինաստանի համագործակցությունն արդյունավետ զարգանում է՝ հիմնված երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա: «Պատրաստ ենք և տրամադրված ենք խորացնել փոխշահավետ գործակցությունը Հայաստանի հետ՝ Ձեր ղեկավարությամբ», – ասել է Վան Ին:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաճախակի դարձած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը, հանդիպումները վկայում են հայ-չինական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին, ինչին հայ հասարակությունը շատ լավ է վերաբերվում: Նա կարևորել է այսօր Երևանում Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների կողմից «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը, որը կնպաստի ոչ միայն հումանիտար, այլև գործարար կապերի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը: Այս համատեքստում վարչապետն առաջարկել է համատեղ քննարկել նաև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հեռանկարները:


Զրուցակիցները քննարկել են ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում մի շարք բնագավառներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության ոլորտներում, գործարար շրջանակների համար արտահանման շուկաների ընդլայնման և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորություններին: Երկուստեք կարևորվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն այն դիտարկում է ոչ միայն որպես ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման ծրագիր, այլև հաղորդակցության միջանցքի ձևավորման հնարավորություն, որը կարևոր օղակ կարող է հանդիսանալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում: Վան Ին նշել է, որ Չինաստանը հետաքրքրված է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման գործում մասնակցությամբ՝ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, այնպես էլ տարածաշրջանային զարգացման և կայունության ապահովման հարցում: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է իրականացնում տեխնոլոգիական արտադրությունը խթանելու ուղղությամբ, և այս առումով հետաքրքրված է նաև ՏՏ ոլորտում համագործակցության խորացմամբ: Նիկոլ Փաշինյանը հրավիրել է չինաստանյան ընկերություններին՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ Համաշխարհային համաժողովին: Չինաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Չինաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջանցիկ տեմպերով զարգանում է, և ծանոթ լինելով այս բնագավառում Հայաստանի ունեցած ներուժին, պատրաստ են քննարկել փորձով փոխանակվելու, գործակցությունը զարգացնելու հեռանկարները: Վան Ին շնորհակալություն է հայտնել ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու հրավերի համար և նշել, որ Չինաստանը կդիտարկի մասնակցության հնարավորություններն ու մակարդակը:


ՀՀ վարչապետը և Չինաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների շուրջ, կարևորել գլոբալ և ռեգիոնալ կայունության ամրապնդման ուղղությամբ համագործակցությունը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Դիտվել է՝ 319

Մեկնաբանություններ