Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ոչ մոտիկ, ոչ հեռու

Ոչ մոտիկ, ոչ հեռու
27.05.2019 | 23:15

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նոր նախագահի և քարտուղարի ընտրությունը համընդհանուր դժգոհության ալիք բարձրացրեց: Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը, իսկ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար:

Զայրացան ու զարմացան օպերային թատրոնի անցուդարձին հետևող անձիք, մտավորականները: Օպերային թատրոնում գումարվեց աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրված էին թատրոնի կառավարման խորհրդի անդամները: Թիվ մեկ հարցն էր՝ Ինչու՞ Նազենի Ղարիբյանը: Օրբելյան-Նազենի հակամարտության նման զարգացումը պետք է բացատրություն ունենար:

Կառավարման խորհրդի անդամներից երկուսը օպերային թատրոնից են` Պերճ Քարազյանն ու Սերգեյ Սաֆարյանը: Նրանց խոսքով՝օբյեկտիվ քվեարկության արդյունքում է Նազենի Ղարիբյանն ընտրվել, ավելին՝ նախարարի պաշտոնակատարը քաջատեղյակ է թատրոնի խնդիրներից, ազդեցիկ է, ամենօրյա շփում ունի կառավարության հետ: Կա նաև հակառակ կարծիք, որ Նազենի Ղարիբյանը դեմ է մշակույթին, և մտավախություն, որ նա, լինելով խորհրդի նախագահ, գեղարվեստական ղեկավարի պաշտոնից էլ կհեռացնի Կոնստանտին Օրբելյանին:

Հարցերը և դիտողությունները շատ են՝ խորհրդի նախագահի ընտրությունից առաջ ինչու՞ կոլեկտիվի հետ չեն խորհրդակցել, ինչու՞ խորհուրդը չէր տեղեկացրել տնօրենին նիստի մասին: Նախկինում խորհուրդը նիստերը գումարում էր թատրոնի շենքում, իսկ այս անգամ դա այդպես չի եղել: Օպերայի կառավարման խորհրդում ընդամենը 2-ն են ներկայացնում օպերային թատրոնը, պետք է փոխել կանոնադրությունը, խորհրդում ընդգրկել ներկայացուցիչներ նաև երգչախմբից ու նվագախմբից և այլն:

ՈՒշագրավ էր Պերճ Քարազյանի խոսքը. «Այս թատրոնում ես երկար տարիներ ծառայել եմ, ինչ տնօրեն եկել է, ինչ դիրժոր եկել է, ինչ ղեկավար եղել է, ես բոլորի հետ ոչ մոտիկ եմ եղել, ոչ հեռու եմ եղել: Որովհետև ես գտել եմ, որ էս թատրոնի մի անձն եմ, մի միավորն եմ, որը պետք է ծառայի այս թատրոնին, սրանում ոչ ոք կասկած երևի չի ունենա: Բայց ես տեսնում եմ այս սրումը ինչքան է խլում թատրոնից ու արվեստից, բոլորս լարված վիճակում ենք, ինչը լավ բանի չի բերում: Իսկ եթե կոլեկտիվը կգտնի, որ ավելի զարգացած, ծանրակշիռ մարդ կա, որ կկարողանա ավելի լավ կամ հեշտ լուծել այս թատրոնի խնդիրները, ընտրություն կանենք, կընտրենք ձեր վստահված անձին»: Իր խոսքի ընթացքում ինչ-որ մեկի «Արա»-ով դիմելաձևին Պերճը հակադարձեց նույն ոճով՝. «Արա»-ով չխոսաս, «արա»-ն պապդ է:
Եվ այս խմորումները դեռ շատ ջուր են վերցնելու…

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ