Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վրաց-ադրբեջանական կրքերը չեն մարում

Վրաց-ադրբեջանական կրքերը չեն մարում
28.05.2019 | 13:39

Վրաց-Ադրբեջանական հարաբերությունները կրկին լարվել են՝ կապված երկու երկրների սահմանին գտնվող Դավիթ Գարեջայի վանական համալիրի հետ:
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին ադրբեջանցի սահմանապահները փակել էին դեպի համալիր տանող ճանապարհը, ինչն էլ վեճերի և բողոքի ցույցերի պատճառ էր դարձել: Ադրբեջանցիները դեպի վանական համալիր տանող ճանապարհը բացել էին 5 օր անց միայն:
«Ադրբեջանական կողմը որոշել է խնդրահարույց համալիրի ադրբեջանական մասում այսօր ավտոերթ կազմակերպել՝ ազդարարելով նոր ճանապարհ կառուցելու մասին: Այդ քայլով պաշտոնական Բաքուն ցանկանում է ցույց տալ Թբիլիսիին, որ մտադրություն չունի քննարկելու վանական համալիրի պատկանելիության հարցը »,- գրում են վրացական լրատվամիջոցները:
Ավտոերթ կազմակերպելու մտադրություն ունի նաև վրացական կողմը, ավելին՝ մի շարք քաղաքական գործիչներ էլ առաջարկում էին հենց այսօր բողոքի ակցիա կազմակերպել համալիրի տարածքում:


«Հետևելով դեպքերի զարգացմանը՝ հնարավոր է լարվեն վրաց-ադրբեջանական հարաբերությունները, սահմանին կարող են բախումներ լինել: Եվ, գուցե, այս ամենը նկատի ունենալով է, որ Վրաստանի վարչապետն և արտաքին գործերի նախարարը հանդարտության կոչով դիմել են վրաց ժողովրդին ու հավաստիացրել՝ Բաքվի հետ անդրկուլիսյան պայմանավորվածություններ չեն լինի»,- նշում է աղբյուրը:

Նշենք, որ Դավիթ Գարեջա համալիրը ներառում է մոտ 20 ժայռափոր վանքեր Վրաստանի Գարդաբանի, Սագարեջոյի և Սիղնաղի շրջաններում: Գլխավորը Սուրբ Դավիթի վանքն է լեռան հյուսիսային լանջին, որը Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանին է գտնվում: Համալիրի տարածքում եկեղեցիներից շատերում պահպանվել են VIII-XIV դարերին թվագրվող որմնանկարներ: Սահմանն անցնում է լեռան գագաթով, որը վրացի պատմաբաններն անվանում են Ուդաբնո: Խորհրդային տարիներին սարահարթը, որի վրա գտնվում են եկեղեցիները, փոխանցել են Ադրբեջանին: Հավելենք նաև, որ պատմաճարտարապետական համալիրը վրացիների համար ուխտատեղի է:

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ