Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՆԱՏՕ-ն ընդունում է նոր ռազմավարություն

ՆԱՏՕ-ն ընդունում է նոր ռազմավարություն
28.05.2019 | 13:52

Առաջին անգամ վերջին տասնամյակներին ՆԱՏՕ-ն պատրաստվում է ներկայացնել նոր ռազմավարություն: «Այս շաբաթ մեր ռազմական փորձագետները ալյանսի համար նոր ռազմավարություն են ընդունել»՝ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Welt am Sonntag-ին հարցազրույցում: 2014-ից ձևավորվել է «անվտանգության ոլորտում նոր իրավիճակ» և հայտնվել են նոր մարտահրավերներ արևելքում ու հարավում՝ հիմնավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Բացի այդ՝ Ռուսաստանը, նրա խոսքով, առավել ինտենսիվ է օգտագործում Արևմուտքի դեմ «միջուկային սպառնալիքը»:

«Խոսքը լիարժեք պաշտպանունակ լինելու մասին է ապագայում և կայունություն ապահովելու հնարավորության: Դա պահանջում է նաև նոր ռազմական հայեցակարգեր»՝ բացատրել է Յենս Ստոլտենբերգը: 2014-ին ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պայմանավորվեցին մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2%-ը: «Դա հնարած թիվ չէ և արտացոլում է ռազմական ներուժի պահանջը: Խոսքը բնավ ԱՄՆ նախագահ Թրամփին հանգստացնելու մասին չէ»՝ նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ «բարդ ժամանակներում մեր ռազմական ներուժը մենք պետք է զգալիորեն բարելավենք»:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ