Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Սեբաստիան Կուրցի ֆիասկոն

Սեբաստիան Կուրցի ֆիասկոն
28.05.2019 | 13:54

Պահպանողական Սեբաստիան Կուրցը մայիսի 27-ին կորցրեց կանցլերի պաշտոնը հիմնական ընդդիմադիր կուսակցությունների քվեարկությամբ՝ իբիցագեյք անվանված սկանդալից 10 օր անց. որի հետևանքով նա հրաժարվեց աշխատել Ավստրիայի ծայրահեղ աջ Ազատության կուսակցության հետ: Ավստրիայի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ էր, որ պատգամավորները պաշտոնանկեն կանցլերին. Մասնավորապես՝ սոցիալ դեմոկրատները և ազգայնական կուսակցությունը, որի նախագահը ստիպված էր հրաժարական տալ փոխկանցլերի պաշտոնից սկանդալից հետո: Քվեարկության արդյունքները հրապարակեց խորհրդարանի փոխնախագահ Դորիս Բուրեսը՝ առանց ճշտելու քվեարկածների թիվը: Սեբաստիան Կուրցը Ավստրիայի առաջին կանցլերն է, որ անվստահության քվե ստացավ: Նա նաև ամենակարճ պաշտոնավարածն է՝ չնայած բարձր վարկանիշին: Նրա Ժողովրդական կուսակցությունը կիրակի օրը եվրոպական ընտրություններում ստացավ 35,4%: Ցուցանիշ, որ կանցլերը քվեարկությունից հետո անվանեց «պատմական»: Դա իրոք ամենաբարձր ցուցանիշն էր, որ ավստրիական որևէ կուսակցություն ստացել է եվրոպական ընտրություններում 1995-ին ԵՄ-ին անդամակցությունից հետո:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ