ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Իրավիճակը Կոսովոյում սրվել է. սերբական բանակը բերվել է մարտական պատրաստության վիճակի

Իրավիճակը Կոսովոյում սրվել է. սերբական բանակը բերվել է մարտական պատրաստության վիճակի
28.05.2019 | 22:33

Այսօր առավոտյան Սերբիայի զինված ուժերը մարտական պատրաստության առավելագույն վիճակի են բերվել՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով՝ Կոսովոյի հյուսիսային, սերբաբնակ շրջաններում ծավալված իրադարձություններից անմիջապես հետո: Իրավիճակը երկրամասի հյուսիսում կտրուկ սրվեց, երբ Կոսովոյի ոստիկանությունը միաժամանակյա լայնածավալ գործողություն նախաձեռնեց առնվազն երեք սերբաբնակ քաղաքներում ու գյուղերում` ձերբակալելով տեղական ոստիկանության մոտ երկու տասնյակ աշխատակիցների: Կոսովոյի ալբանական իշխանությունները պնդում են, որ ձերբակալվածների թվում ոչ միայն սերբեր են, այլև ալբանացիներ և բոսնիացի մահմեդականներ: Նրանք, ըստ Պրիշտինայի, կասկածվում են հանցագործությունների՝ մաքսանենգության և կազմակերպված հանցավոր խմբերի հետ կապեր ունենալու մեջ:


Բելգրադում ՌԴ դեսպանության հայտարարությունից պարզ է դառնում, որ ձերբակալվածների թվում միայն տեղացի ոստիկաններ չեն: Դեսպանատան պնդմամբ՝ ալբանական ոստիկանության հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է նաև Կոսովոյում ՄԱԿ-ի ներկայացուցչության ռուսաստանցի աշխատակիցներից մեկը` Միխայիլ Կրասնոշյոնկովը: TACC գործակալության պնդմամբ՝ ոստիկանները ռուս դիվանագետին բերման ենթարկելու ընթացքում նրան ծեծել են: Կոսովոյի ալբանական ոստիկանության այսօրվա գործողություններն ուղեկցվել են բախումներով: Դրանք առավել սուր էին Զուբին Պոտոկ սերբական գյուղում: Ալբանական աղբյուրների փոխանցմամբ՝ ընդհարման հետևանքով երեք ոստիկան է վիրավորվել: Սերբական կողմը հաղորդում է վիրավոր երկու սերբերի մասին: Բախումներից մոտ 12 ժամ առաջ Սերբիայի նախագահը երկրի խորհրդարանում զգուշացնում էր` «Կոսովոյի և Մետոխիայի սերբերի դեմ հարձակումը ամիսների, եթե ոչ օրերի հարց է»:

«Մենք պարտավոր ենք մարդկանց ասել ճշմարտությունը, եթե անգամ շատ տհաճ է: Մենք պետք է ընդունենք ստեղծված իրողությունները` մենք պարտվել ենք, մենք կորցրել ենք վերահսկողությունը Կոսովոյի հանդեպ: Խաբեությունն ու ստերը շարունակելու որևէ ցանկություն ես չունեմ: Բելգրադը Կոսովոյի տարածքում հիվանդանոցների և դպրոցների կառավարումից բացի որևէ այլ իշխանություն չունի», - հայտարարել էր Սերբիայի նախագահը: Ալեքսանդր Վուչիչի խոսքով. «Գոյություն ունի երկու սցենար` կամ Բելգրադը և Պրիշտինան կարգավորում են հարաբերությունները, կամ էլ հակամարտության սառեցված վիճակը պահպանվում է: Սառեցված վիճակը, սակայն, կախված է լինելու բացառապես ալբանացիներից: Իսկ նրանք գնալով ավելի ու ավելի նյարդային պահվածք են ցուցաբերում: Եթե մենք չկարողանանք որևէ համաձայնագիր կնքել, սպասեք ալբանացիների հարձակմանը»: Ալեքսանդր Վուչիչը ընդգծել է որ Պրիշտինայի հետ բանակցությունները հնարավոր կլինեն միայն Կոսովոյի կառավարության կողմից սերբական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերի վերացումից հետո: Կոսովոյի կառավարությունը Սերբիայում և Բոսնիա-Հերցեգովինայում արտադրված բոլոր ապրանքատեսակների վրա 100-տոկոսանոց մաքսատուրք է սահմանել անցած տարվա նոյեմբերի 21-ին:

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ