Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչ փոփոխություններ են լինելու ընտրություններից հետո Եվրամիությունում ու Հայաստանում

Ի՞նչ փոփոխություններ են լինելու ընտրություններից հետո Եվրամիությունում ու Հայաստանում
29.05.2019 | 13:04

Խոսքը ցունամիի մասին չէ: Բայց ինքնիշխանական-ազգայնական ալիքը հաստատվեց Եվրախորհրդարանի ընտրություններում, հատկապես ի դեմս ԵՄ-ի վրա երեք գլխավոր լիդերների՝ իտալացիի Մատեո Սալվինիի, ֆրանսուհի Մարին Լե Պենի, հունգարացի Վիկտոր Օրբանի: Այս հավասարմանը հավելվեց Brexit-ի կուսակցության նախագահ Նայջել Ֆարաջը Մեծ Բրիտանիայից, թեպետ այդ խմբի պատգամավորները կհեռանան Եվրախորհրդարանից, երբ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից՝ գրում է Ռիշար Վեռլին Le Temps-ում:

Ի՞նչ հետևանքներ կլինեն: Իհարկե, դա կախված է այս կուսակցությունների Եվրախորհրդարանում համատեղ գործելու ունակություններից: Նրանք կարող են միավորել 120 պատգամավորի և դառնալ երրորդ քաղաքական ուժը Եվրախորհրդարանում: Նրանք լի են վճռականությամբ զրկել Բրյուսելին իր բոլոր իրավասություններից և այդ իրավասությունները վերադարձնել ազգային մակարդակ։ Եթե ստացվի, խոչընդոտներ ստեղծելու ու որոշումներն արգելակելու նրանց հնարավորությունը կիրագործվի՝ հատկապես հաշվի առնելով, որ աջերի շատ պատգամավորներ արդեն երկրորդ, երրորդ անգամ են ընտրվում ու լավ գիտեն իրենց աշխատանքը: Իրականությունը հստակ է՝ նոր խորհրդարանի պատգամավորների մեկ երրորդը այլևս չի ուզում ԵՄ ունենալ: Եվրոպական ինքնիշխանության կողմնակիցների համար գլոբալացման առումով դժվար մարտեր են լինելու:

Եվրոպայի երիտասարդները ապագան տեսնում են կանաչների շարժման մեջ: Բոլոր մեծ երկրներում բնապահպանական շարժումները ստացել են երիտասարդ ընտրողների ձայների մեծամասնությունը: Նրանք վստահ են, որ այլևս չի կարելի սպասել ու պետք է պայքարել գլոբալ տաքացման դեմ, ինչը և անում են իրենց բողոքի ցույցերով: Ինքնիշխանական ու ազգայնական կուսակցությունների դեմ հանդիման հասարակության ինտեգրմանը նպաստող ուժերը իրենց բարձրության վրա էին՝ շնորհիվ ընտրողների համախմբման (50,5%-ը ռեկորդ է 1994-ից): ԵՄ-ն պաշարված է, քննադատության թիրախ, բայց դիմադրունակ: Եվրոպան նոր ղեկավարների կարիք ունի: Դա ևս մեկ հստակ մեսիջ է՝ ԵՄ ինստիտուտները պետք է ղեկավարեն տղամարդիկ ու կանայք, որ ունակ են իրականացնել եվրոպամետ փոփոխությունները և դիմադրել եվրոպամերժությանը:
Ռիշար Վեռլի, Le Temps


Հ.Գ. Ֆիլիպ Ռիկարը Le Monde-ում գրում է՝ Եվրախորհրդարանի ընտրությունների անակնկալներից էր, որ երկար ժամանակ եվրասկեպտիկներին կամ նույնիսկ եվրաֆոբներին ամբողջ մայրցամաքով մեծ հաղթանակ էին գուշակում, սակայն նրանք համեստ ցուցանիշ արձանագրեցին՝ չնայած Մարին Լե Պենի հաղթանակին Ֆրանսիայում ու Մատեո Սալվինիի հաղթանակին Իտալիայում կամ Նայջել Ֆարաջի՝ Մեծ Բրիտանիայում: Կանաչներն ու կենտրոնամետները նվազ ուժեղ չէին, նրանք ևս շահեցին պահպանողականների ու սոցիալ-դեմոկրատների թուլանալուց: Ընտրությունները վկայեցին, որ հայտնվել են Եվրոպայի ճակատագրով մտահոգ ընտրողներ: Ընտրողների մի մասը բախվեց ներքին ճգնաժամերին (եվրագոտի, բրեկզիտ, միգրանտներ) և արտաքին մարտահրավերներին (Թրամփ, Պուտին, Էրդողան) և ստիպված էր վերանայել իր տեսակետները՝ վճռելով ավելի սերտ համագործակցել փոխըմբռնումի մթնոլորտում:


Փաստացի՝ մենք ևս գործ ենք ունենալու նոր ԵՄ-ի հետ: Բացի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերջնական վավերացումից, թերևս հարաբերությունների վերաիմաստավորման ու խորացման խնդիր է ծագելու, որին պետք է պատրաստ լինել աշխարհաքաղաքական ու երկկողմ հարաբերությունների շրջանակում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ