Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նետանյահուն չկարողացավ կոալիցիա կազմել՝ Իսրայելում կլինեն արտահերթ ընտրություններ

Նետանյահուն չկարողացավ կոալիցիա կազմել՝ Իսրայելում կլինեն արտահերթ ընտրություններ
31.05.2019 | 12:11

Իսրայելի Կնեսետը ինքնալուծարման որոշում ընդունեց, որ հանգեցնելու է նոր ընտրությունների: Գործող վարչապետ. «Լիկուդ» կուսակցության նախագահ Բենյամին Նետանյահուն, Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ, չկարողացավ կոալիցիա ձևավորել հատկացված ժամկետում: 74 պատգամավորներ քվեարկեցին Կնեսետի լուծարման օգտին, 45-ը՝ դեմ: Նոր ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: «Լիկուդը» հայտարարել է, որ կմասնակցի ընտրություններին:


Խորհրդարանական ընտրությունները ապրիլի 9-ին էին և կոալիցիայի ստեղծման ժամկետը ավարտվեց մայիսի 30-ի գիշերը: Կոալիցիայի ստեղծման գլխավոր խոչընդոտը Ավիգդոր Լիբերմանն է՝ «Իսրայելը մեր տունն է» կուսակցության նախագահը: Ծնունդով Մոլդովայից: Նրա օգտին քվեարկում են հիմնականում նախկին ԽՍՀՄ-ից Իսրայել վերադարձածները: Նետանյահուն մեղադրեց Լիբերմանին, որ նա մերժեց կոալիցիան, որպեսզի ավելի շատ մանդատ ստանա Կնսեսետում սեպտեմբերյան ընտրություններում: «Նա երկիրը քարշ է տալիս արտահերթ ընտրությունների երկրորդ անգամ, որովհետև ավելի շատ մանդատներ է ուզում»՝ հայտարարեց Բենյամին Նետանյահուն: Ապրիլի ընտրություններին «Լիկուդը» ստացավ Կնեսետի 120 մանդատներից 35-ը: Նետանյահուին կոալիցիայի ստեղծման համար պետք էր ծայրահեղ աջ մի քանի կուսակցությունների աջակցությունը, որ ներկայացնում են հավատացյալ հրեաների շահերը, այդ թվում՝ Լիբերմանի կուսակցության: Լիբերմանն ու նրա «Իսրայելը մեր տունն է» կուսակցոթյունը մի քանի անգամ եղել են Նետանյահուի գլխավորած կոալիցիայի կազմում: Լիբերմանը Իսրայելի ՊՆ նախարարն է: Բայց հիմա նրա կուսակցոթյունը դիրքավորվել է իբրև հասարակության առավել աշխարհիկ շերտերի պաշտպան ու պահանջում է, որ ուլտրաօրթոդոքսալ հրեաները ծառայեն բանակում ընդհանուր հիմունքներով: Կրոնական կուսակցությունները կտրուկ դեմ են: Նրանք գտնում են, որ տղամարդու գլխավոր խնդիրը Սուրբ Գիրքը, այլ կրոնական տեքստերն ուսումնասիրելն է, իսկ կանայք ընդհանրապես բանակում տեղ չունեն: Լիբերմանը պնդում է, որ Կնեսետը առաջին ընթերցումով ընդունի հավատացյալ հրեաների բանակ զորակոչի օրինագիծը և կյանքի կոչի, Նետանյահուն հրաժարվում է:


Ընդդիմությունը հայտարարում է, որ այդ դեպքում իրեն պիտի սեփական կոալիցիա ստեղծելու շանս տրվի, բայց Նետանյահուի կուսակցությունը նախընտրում է նոր ընտրությունները: Մերձավոր Արևելքում BBC –ի թղթակից Թոմ Բեյթմենը գտնում է, որ կատարվածն ընդգծում է՝ վարչապետի քաղաքական ռեսուրսը թուլացել է և նրա մրցակիցները նկատել են: Նրանցից շատերը կփորձեն օգտվել նոր հնարավորություններից: Նետանյահուն կմնա վարչապետ մինչև սեպտեմբերյան ընտրությունները: Հուլիսին նա վարչապետի պաշտոնում երկարակեցության նոր ռեկորդ կսահմանի: Ընտրարշավը հավանաբար նման կլինի ապրիլյան ընտրությունների սցենարին, որոնց ընթացքում Նետանյահուն առաջին անգամ բախվեց լուրջ մրցակցի՝ գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցի հետ: Իսրայելի ամբողջ պատմության մեջ ոչ մի կուսակցության երբեք չի հաջողվել մեծամասնություն ստանալ Կնեսետում, երկիրը միշտ կառավարել են կոալիցիաները: Դա նշանակում է, որ ոչ միշտ է վարչապետ դառնում այն մարդը, ում ղեկավարած կուսակցությունը ստանում է ձայների մեծամասնությունը: Վարչապետ կարող է դառնալ քաղաքական այն գործիչը, որ վերահսկում է Կնեսետի 120 մանդատներից 61-ը:
Նետանյահուն կարող է բարդությունների բախվել օրենքի հետ խնդիրների պատճառով: Իսրայելի ոստիկանությունն ու դատախազությունը հետաքննում են Նետանյահուի գործունեությունը կոռուպցիայի մեջ մի քանի մեղադրանքներով: Նա պնդում է, որ գործող վարչապետին հնարավոր չէ պատասխանատվության կանչել ու սպառնում է օրինագիծ ընդունել, որ կտրուկ սահմանափակում է նման դեպքերում գերագույն դատարանի իրավունքները: ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Նետանյահուի կինը՝ Սառան, իրեն մեղավոր է ճանաչել պետական ֆինանսների անթույլատրելի օգտագործման մեջ: Նրան մեղադրանք էր ներկայացվել 2018-ի հուլիսին:
BBC


Հ.Գ. Թել Ավիվում Libération-ի թղթակից Գիյոմ Ժենդրոմը գրում է, որ ուլտրազգայնական Ավիգդոր Լիբերմանը արգելակում է Նետանյահուի նոր կառավարության ձևավորմանը: Թեպետ ցանկացած կոալիցիայի հարցով բանակցություններն Իսրայելում միշտ ավելի կամ նվազ հիստերիկայի ձևով են վարվում, Լիբերմանի ներկա շանտաժը աննախադեպ է: Երկու սցենար կա՝ կամ Կնեսետի լուծարումը և նոր արտահերթ ընտրությունների անցկացումը, կամ նախագահը մեկ այլ պատգամավորի է հանձնարարում կոալիցիա ձևավորել: Վարչապետը մի քանի ամիս զգուշանում էր վերջին տարբերակից, որ նշանակում է իր իշխանազրկում: Նետանյահուն գիտի, որ նախագահ Ռեուվեն Ռիվլինը (թեպետ «Լիկուդի» անդամ է), դեմ է իր կոշտ հարձակումներին, սկանդալային ալյանսներին ու հակաարաբական հռետորաբանությանը և հակված է «ազգային միասնության» կառավարության ստեղծմանը։ Հենց դա է Կնեսետին առաջարկում ձախկենտրանամետ «Կախոլ-Լավան» դաշինքի ղեկավար Բենի Գանցը:


Նետանյահուն օգնության կանչեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ թվիթ նվիրեց նրան. «Հույս ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի Իսրայելում կոալիցիայի ձևավորման ու Բիբիի համար»: Երկուշաբթի նա հեռուստաուղերձով Լիբերմանին պատասխանատվության կոչ արեց. «Մենք կարող ենք այդ խնդիրը երկու վայրկյանում լուծել»: Բայց Լիբերմանը չընդունեց խարեդիմի («Աստծո առաջ դողացողների») հարցում փոխզիջումը:


Իսկ գուցե արտահերթ ընտրությունների հարցում խարեդիմը սոսկ պատրվակ է և Իսրայելում կան քաղաքական ուժեր, որ ցանկանում են արաբական աշխարհի հետ հակամարտությունը դադարեցնել, դա հնարավոր չէ Նետանյահուի օրոք: Առավելևս որ ոչ ոք չի կարող կանխատեսել 2020-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները: Առանց Թրամփի Իսրայելի դիրքերը տարածաշրջանում թուլանալու են և բոլոր տարբերակներին պետք է պատրաստ լինել: Իսրայելի Կնեսետի լուծարումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկիրը առժամանակ դուրս է դնում հակաիրանական գործընթացներին ակտիվ մասնակցությունից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ