Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը
03.06.2019 | 20:44

Ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն գրում են, թե այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ ինչ են քննարկել Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը:

Նշենք, որ հեռախոսազրույցը նախաձեռնել է ադրբեջանական կողմը:

«Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Սուրգուտ քաղաքի օդանավակայանն ադրբեջանցի երկրաբան Ֆարման Սալմանովի պատվին անվանակոչելու կապակցությամբ և հավելել, որ այդ որոշումն ադրբեջանական հանրության կողմից մեծ գոհունակությամբ է ընդունվել»,- գրում են ադրբեջանական լարտվամիջոցները:

Նշենք, որ օդակայանների անվանակոչումն իրականացվում է «Ռուսաստանի մեծագույն անուններ» ակցիայի շրջանակներում: Այդ շրջանակներում անվանակոչվել է նաև Սիմֆերոպոլի օդանավակայանն` ի պատիվ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու:

Դիտվել է՝ 254

Մեկնաբանություններ