Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՌԴ-ն Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք է տվել

ՌԴ-ն Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք է տվել
03.06.2019 | 20:49

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՌԴ-ն մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։ Ժամանակավոր կացության իրավունքը հետագայում կարող է երկարացվել մի քանի անգամ, քանի դեռ որոշում չի կայացվել նրան քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ։ Սա մոտավորապես նույն իրավիճակն է, որ եղավ Էդվարդ Սնոուդենի դեպքում. լրտեսության և պետական գույքի յուրացման մեջ մեղադրվելով՝ 2013-ից նա ստացավ ՌԴ ժամանակավոր ապաստան, ավելի ուշ՝ երեք տարվա բնակության թույլտվություն։ Օրերս 168.am-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Պողոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով։
Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։


Նրա հետախուզման մեջ գտնվելու մասին ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց ապրիլի 15-ին, որից օրեր անց՝ ապրիլի 19-ի երեկոյան, Պողոսյանը ձերբակալվեց Կարելիայում՝ հյուրանոցում գրանցվելիս։ Հայաստանի դատախազությունը հայտնեց, որ նրան արտահանձնելու գործընթացն սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել են ՌԴ, իսկ ապրիլի 23-ին պարզ դարձավ, որ
ՌԴ դատարանը բավարարել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը։ Մեկ օր անց՝ ապրիլի 24-ին, Միհրան Պողոսյանի ռուս փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար։ Հունիսի 2-ին լրացավ նրա կալանավորման 40-օրյա ժամկետը:

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ