«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կանադան դադարեցնում է Վենեսուելայում դեսպանատան աշխատանքը

Կանադան դադարեցնում է Վենեսուելայում դեսպանատան աշխատանքը
03.06.2019 | 20:53

Կանադայի ԱԳ նախարար Խրիստի Ֆրեյլենդը հայտարարել է, որ Օտտավան դադարեցնում է Վենեսուելայում դեսպանատան աշխատանքը՝ հունիսի վերջին Կանադայի դիվանագետների վիզաների ժամկետի ավարտի պատճառով:


«Այս ամսվա վերջին կանադացի դիրվանագետներն այլևս չեն կարողանա (նախագահ Նիկոլաս) Մադուրոյի ռեժիմի ժամանակ դիվանագիտական հավատարմագրում ստանալ և նրանց վիզաների ժամկետը կավարտվի: Այդ պատճառով մենք այլ տարբերակ չունենք, քան այս պահից դադարեցնել Վենեսուելայում դեսպանատան աշխատանքը», - ասվում է Ֆրիլանդի հայտարարությունում:

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ