Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանը՝ աղքատության ճիրաններում

Ռուսաստանը՝ աղքատության ճիրաններում
04.06.2019 | 11:10

Տնտեսական դժվարությունները դաժան փորձության են ենթարկում պուտինյան Ռուսաստանը ու Պուտինի հեղինակությունը: Մոսկվան ավելի ազդեցիկ է դառնում միջազգային ասպարեզում, իսկ ներքին տնտեսական ճակատում նման է քարացած հսկայի: «Росстат» ազգային վիճակագրական գործակալության տվյալներով՝ յուրաքանչյուր երկրորդ ընտանիք Ռուսաստանում (48%) կարող է գնել միայն հագուստ ու սնունդ՝ իրեն թույլ չտալով ոչ առաջին անհրաժեշտության գնումներ: Դա դժվար է նկատել՝ զբոսնելով Մոսկվայի կենտրոնի փայլուն ցուցափեղկերի ու շքեղ շենքերի մոտ, բայց բավական է նահանգներ կամ քաղաքի ծայրամաս գնալ՝ տեսնելու ինչ դժվարությունների են բախվում Ռուսաստանի բնակիչները: Մոսկվայի կենտրոնից հարավ-արևելք Կուզմինկի շրջանում, մետրոյից դուրս գալով՝ անմիջապես կնկատեք խանութի ցուցանակը՝ «Կանացի հագուստ՝ ամեն ինչ 350 ռուբլով»: 5 եվրո: Մատչելի գներ, որ համապատասխանում են ցածր աշխատավարձին: Արթուրը բանվոր է, ստանում է ամսեկան 35000 ռուբլի, համարյա 500 եվրո: «Բայց մի սենյականոց բնակարանի վարձակալության համար, որտեղ ապրում ենք կնոջս ու երկու երեխաներիսս հետ, վճարում եմ 22 000: Իրականում մենք ապրում ենք ամսեկան 13000 ռուբլով՚՝ բացատրում է նա: 200 եվրոյից պակաս։ Իրավիճակն ավելի վատ է երիտասարդ ընտանիքների ու թոշակառուների համար՝ այս երկու կատեգորիաների բնակչությունը՝ 59,2% и 57,9%, իրեն կարող է թույլ տալ միայն անհրաժեշտ գնումները: Աննան համարյա 80 տարեկան է, ամսեկան ստանում է 37000 ռուբլի: Համարյա 530 եվրո: «Ես չեմ բողոքում: Թոշակս շատ բարձր է: Ինձ շատ բան պետք չէ, լվացքս ձեռքով եմ անում, մեքենա պետք չէ»: Համեմատաբար լավ է վաստակում 50 տարեկան տաքսիստ Իգորը: «Ամսեկան 70-90000 ռուբլի եմ վաստակում (900 -1000 եվրո),- պատմում է նա: -Բայց ամեն ինչ կախված է հաճախորդների թվից, այդ պատճառով էլ օրը 12 ժամ աշխատում եմ, շաբաթ- կիրակի օրերին էլ՚: Վերջերս Իգորն իմացավ, որ ուռուցք ունի: «Պուտինը կենսաթոշակաին տարիքը դարձրեց 65 տարեկանը,-բողոքում է նա:-Ես երևի չհասցնեմ թոշակի գնալ»:


Անցած տարի ՌԴ կառավարությունը վճռեց աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակի տարիքը՝ 55-ից 60 տարեկան կանանց համար, 60-ից 65 տարեկան՝ տղամարդկանց: Այս փոփոխությունից ծայրաստիճան դժգոհ են Ռուսաստանում, որտեղ կանանց կյանքի տևողությունը 77 տարեկան է և 66՝ տղամարդկանց: Փոփոխությունը բացասաբար ազդեց և Պուտինի վարկանիշի ու կերպարի վրա: Աստիճանաբար իրավիճակը լավանում է նավթի գնանկումից ու Ուկրաինայի ճգնաժամի պատճառով սահմանված պատժամիջոցներից հետո: Բաց չափազանց դանդաղ է վերականգնման գործընթացը: Ռուսաստանցիների 13,2% ապրում է աղքատության շեմին, որ օրական 12,8 դոլար է կազմում: Պուտինը խոստացել է, որ նրանց թիվը կրկնակի կպակասի 2024-ին, այսինքն՝ մինչև իր ժամկետի ավարտը, բայց Բրուկինգսի ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ դրա համար ՀՆԱ-ն պետք է աճի տարեկան 4,4%, ոչ թե 1,5%՝ ինչպես հիմա:


ՌԴ նախագահը մնում է հիացումի ու փառաբանումի կենտրոն՝ քարոզչությունը, որ օրը 24 ժամ թափվում է հեռուստաալիքներից, գտնում է իր լսարանը, և պուտինյան հռետորաբանությունը Ռուսաստանի մասին՝ իբրև թշնամիներով շրջապատված գերտերության, մարդկանց ստիպում է համախմբվել «գերագույն գլխավոր հրամանատարի» շուրջ: Բայց փոփոխություններ կան: Աճում է դժգոհությունը: ВЦИОМ-ի հարցումներով՝ ռուսաստանցիների 65,8% հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը: Այդ թիվը լիակատար հարգանք է արտահայտում, բայց տարիուկես առաջ Պուտինին աջակցում էր 82%-ը: Պուտինը վերընտրվեց 2018-ի մարտին 77% ձայներով: Այս արդյունքը սովորական մանիպուլյացիաներով ստացվեց, բայց արտահայտում է ռուսաստանցիների կամքը: Ընտրություններում տրիումֆից անցել է մեկ տարի և Պուտինը վարկանիշն անկում է ապրում: РБК-ի հարցումով ՝ եթե ընտրությունները լինեին այսօր, Պուտինին ձայն կտար 48%-ը: «Ցարը», հավանաբար, նորից կընտրվեր, բայց երկրորդ փուլով, որ մինչև վերջերս ընդհանրապես անհնար էր պատկերացնել:
Ջուզեպե Ալյաստրո, La Stampa, Իտալիա


Հ.Գ. Միջազգային ասպարեզում հաջողություններին, որոնք այնքան էլ աներկբա չեն ու շատ ծախսատար են, զուգահեռ ՌԴ նախագահը մեծ խնդիրներ ունի Ռուսաստանում: Նրա արկանիշը իջել է պատմական նվազագույնի, և բարձրանալու շանսերն այնքան էլ մեծ չեն՝ Ռուսաստանը առաջիկա տարիներին հազիվ թե դուրս գա տնտեսական ճգնաժամից: Ավելի ու ավելի հաճախ է դառնում հարցը՝ Պուտինը վերահսկու՞մ է իրավիճակը: Սա ամենավտանգավոր հարցն է՝հաշվի առնելով ռուսների պատմությունը՝ ռուսական բունտը սկսվում է անկանխատեսելի ու ավարտվում անսպասելի հետևանքներով: Հավելեք, որ ամբողջ երկրում զուգահեռ երկու գործընթաց է ծավալվում՝ որոնվում է իրավահաջորդ՝ մեկ, որոնվում է Պուտինին նախագահ պահելու տարբերակ՝ երկու: Եվ երկու գործընթացներն էլ պետք է ավարտված լինեն նվազագույնը 2023-ին: Ժամանակ չկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ