Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին Սուրգուտի օդանավակայանը ադրբեջանցու անունով վերանվանելու համար

Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին Սուրգուտի օդանավակայանը ադրբեջանցու անունով վերանվանելու համար
04.06.2019 | 12:19

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` Սուրգուտ քաղաքի օդանավակայանը ազգությամբ արդբեջանցի երկրաբան, Սիբիրում նավթի պաշարների հայտնաբերման գլխավոր հեղինակներից մեկը համարվող Ֆարման Սալմանովի անունով վերանվանելու առթիվ: «Սուրգուտի օդանավակայանի վերանվանման մասին որոշումը ադրբեջանական հանրությունը ընդունել է մեծ երախտագիտությամբ», - Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Ալիևը:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ