Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զելենսկին ցանկանում է «կուլակաթափ» անել ապօրինի կերպով հարստացած պաշտոնյաներին

Զելենսկին ցանկանում է «կուլակաթափ» անել ապօրինի կերպով հարստացած պաշտոնյաներին
04.06.2019 | 22:38

Պետրո Պորոշենկոյի ու Վիկտոր Յանուկովիչի ժամանակ աշխատող պաշտոնյաների` ոչ օրինական կերպով ձեռք բերված ամբողջ գույքը պետք է առգրավվի: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի Գերագույն Ռադային է ներկայացրել «ֆիզիկական անձանց կոռումպացված ակտիվների բռնագրավման և ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի` նախատեսվում է բռնագրվել պատգամավորների, դատավորների, դատախազների և պաշտոնատար այլ անձանց ունեցվածքը:


Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ օրենքի նախագիծը մշակվել է ազգային ու օտարերկրյա փորձագետների հետ համատեղ: Թեև օրենքի նախագիծն ազատազրկում չի ենթադրում, բայց 900. 000 ուկրաինական գրիվնիից ավելի չհիմնավորված ակտիվների հայտնաբերման դեպքում նախկին ու ներկա պաշտւոնյաները պատասխանատվությունից խուսափել չեն կարող:
«Բոլոր միջոցները գանձվելու են և օրինական կարգով ու ուղղվեն պետական բյուջե»,- գրված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ