Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պետերբուրգում հայկական հոգևոր ճեմարան կբացվի

Պետերբուրգում հայկական հոգևոր ճեմարան կբացվի
05.06.2019 | 19:10

Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականները կրթություն կստանան ոչ միայն Հայաստանում, այլ` Ռուսաստանում: ՀԱԵ Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի մամուլի դիվանից տեղեկանում ենք, որ մայիսի 28-ին ՌԴ արդարադատության նախարարությունը թույլատրել է թեմի` հոգևոր հաստատություն հիմնելու առաջարկը:


«Ճեմարանը կկրի սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը: Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ ճեմարանը գործելու է Սանկտ Պետերբուրգի սուրբ Հարություն հայկական եկեղեցու հարակից շենքում»,- հայտնում են թեմի մամուլի դիվանից ու հավելում, որ ապահովելու են ուսանողների ու դասախոսների կեցության ու ուսումնառության համար անհրաժեշտ պայմանները:
Նշենք, որ Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմն իր աշխարհագրական սահմաններով բավական մեծ է, այն ընդգրկում է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Բելառուսը, Միջին Ասիան, Բալթյան երկրները և այլն: Թեմում ծառայություն են մատուցում 35 ամուսնացյալ և 4 կուսակրոն քահանա, բայց նրանց թիվն անհամեմատ քիչ է տարեցտարի մեծացող հայկական սփյուռքի համեմատ:


«Իսկ առաջիկայում շահագործվելիք ճեմարանը հնարավորություն կընձեռի թեթևացնել Գևորգյան ճեմարանի վրա դրված հսկակայան բեռը, որ հոգևորականներ են պատրաստում ոչ միայն Մայր Աթոռի, այլ նաև աշխարհասփյուռ թեմերի համար»,- նշում են Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմից:

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ