Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր կյանքի հիմերն անդունդներն ընկան

Մեր կյանքի հիմերն անդունդներն ընկան
07.06.2019 | 00:03

Երբ Աստված մահվան դատավճիռ արձակեց Եզեկիայի նկատմամբ, Եզեկիան դարձավ դեպի պատը ու դառնագին հեկեկաց՝ ասելով. «Տեր, բայց դու գիտես, թե ինչպես եմ ես քայլել քո առաջ»։ Աստված տեսավ Եզեկիայի սրտի կիսկիծը ու 15 տարով երկարացրեց նրա կյանքը:
Բանաձևը սա է: ՈՒ թե չմոռանանք հաջորդ կարևորագուն բանաձևումը, որ մեր գլխից մեկ մազ իսկ չի պակասում առանց Աստծո գիտության, ուրեմն այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր շուրջը և ունի մեկ պատկեր` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ, պետք է հասկանալ՝ գործ ունենք ոչ այնքան սորոսյան մեքենայի, որքան Աստծո կամքի հետ:


Այո, օրվա իշխողն ամբողջովին բացահայտել է իր ծրագրերը, որ ոչ այնքան իրենն են, որքան հայոց տանը դրսից պարտադրված ծրագրեր: Նրբությունն այլ տեղ է. օրվա իշխողը բացում է իր խաղաքարտերը, որովհետև արդեն էներգաթափ է և չի կարողանում խաղը սահուն առաջ տանել։ Դատական «ռեֆորմը», ղարաբաղյան «դավադրության» մանիպուլյատիվ խոր դրսևորումներն ընթանում են տուրբուլենտության բարձր դրսևորումներով, ինչն էլ «սև» ու «սպիտակի» բացահայտ պայքարը դարձնում է շատ մոտ քաղաքացիական բախումներին: Մի կողմ թողնենք միմյանց վրա բազմաբարդված մնացյալ` իրապես կարևորագույն խնդիրները, սևեռվենք վերջինի վրա` ամրագրմամբ` այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու:


Բազմիցս ենք նշել՝ գունավոր հեղափոխությունների հմայքն այն է, որ հեղափոխություն կատարածի հետևից ¥Սորոսը չէր կարող այդքան մեծ գումարներ, ցանցեր, կառույցներ սարքել 22 տարի, որպեսզի այն մեկ հպումից քանդվի¤ գալիս է երկրորդ էշելոնը` հեղափոխության իրական հասցեատերը: ՈՒշադիր, շատ ուշադիր եղեք Արմեն Սարգսյանի նկատմամբ։ Նա ամենևին հենց այնպես չի հաստատվել նախագահականում ու հենց այնպես չի իրեն էմբրիոնի մակարդակում վիրավորած «պալատական փաստաբան» Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրում` հերթական անգամ: Ձգեմ պաուզան. միամիտ չլինեք. Վահեն Նիկոլի թեկնածուն չէ: Վահեն շատ ավելի Արմեն Սարգսյանի թեկնածուն է. նրանք նույն բուրգում են ու բացարձակապես որևէ շահերի բախում չունեն միմյանց հետ: Ընդ որում, չբացառեք, որ Վահեի վիրավորանքը նաև նուրբ տեխնոլոգիսյի արտահայտություն եղած լինի. պետք է այս առումով ևս ուշադիր լինել: ՈՒ թե այստեղ դիտարկենք հանգամանքը, որ Վահեն իրականում գնում է ՍԴ` ՍԴ նախագահ դառնալու, «քարտեզն» էլ ավելի պարզ է դառնում:


Շարունակենք. գունավոր-սորոսյան հեղափոխություններն ընթանում են երկու ուղիով. երկրորդ էշելոնի «տեղակայմամբ» և, որքան էլ ցավալի ու ողբերգական, քաղաքացիական բախումների «ռակուրսներով». տես` ուկրաինական և մերձավորարևելյան հեղափոխական զարգացումները: Ասել է` սորոսյան ոչ մի կոպեկ չպետք է հենց այնպես կորչի, եթե պետք է` տարիներով կարող են ներքին բախումներ «ունենալ», մինչև տվյալ տարածքն ու էթնոսն արյունաքամ լինեն, ու նպատակն իրականացվի։ Այն, որ այս հեռանկարը չի ցավեցնում Փաշինյան Նիկոլին, պետք չէ մեծ իմաստուն լինել՝ հասկանալու համար. նա կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ, նա անցել է բոլոր ռուբիկոնները` քաղաքական, բարոյական, մարդկային։ Նրա նեյրոլինգվիստիկ վիճակից ակնառու է`շատ մեծ ու երկարատև «թրենինգներ» է անցել մեր լրագրող գործընկերը` հարկավորների մոտ: Ասենք ամենակարևորը. ինքը կանի բոլոր «սև» գործերը, որպեսզի երկրորդ էշելոնով եկողը սպիտակ ձեռնոցներով ու բակենբարդներով մտնի գործի մեջ. սա է նաև հեղափոխությունների տրամաբանությունը:
Այնուհանդերձ, մեկ խնդրի ևս կարող են բախվել հայոց «հեղափոխությունն» ու նրա հետևում կանգնած մարդկային ճակատագրերի «տիրակալները». հայը դժվար է գնում քաղաքացիականի: Չնայած «տիրակալների» համար նման տեխնոլոգիաները շնչել-արտաշնչելու չափաբանությունում են. նրանք տիրապետում են քվանտային, Շումանի ռեզոնանսի բոլոր հմտություններին։

Այնուհանդերձ, հայ կոդը յուրահատուկ հատկություն ունի` ճակատագրական, կարևոր պահին համախմբվելու, քով քովի գալու, ու դա տիեզերական ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ է. ճիշտ է, սորոսյան մեքենան տիրապետում է տիեզերքը «ճեղքելու» լյուցիֆերյան բոլոր հնարքներին, սակայն… Այո, վերադառնում ենք սկզբում առաջ քաշած մտքին՝ արդյո՞ք դա Աստծո կամքի մեջ է։
Չգիտենք: Մենք, որպես էթնոս, երբեք այնքան բարձր չեղանք, որ լսենք, խոսենք, դեմ առ դեմ կանգնենք, ինչպես Մովսեսը՝ մեր Աստծու առաջ:
Մնաց հայտնի տարբերակը. դառնալ դեպի պատը, ծանր ու դառնագին հեկեկալ և ասել.
-Բայց ԴՈՒ գիտես, թե մենք ինչ սրտով ենք քայլել ՔՈ առաջ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ