Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.06.2019 | 00:02

Լսեցե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ և Իսրայելի՛ տան առաջնորդներ, որ անարգում եք իրավունքը և շեղում եք բոլոր ուղիղ ընթացողներին, որ Սիոնը կառուցում եք արյան վրա և Երուսաղեմը` անիրավության։ Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեները արծաթով էին գուշակություններ անում և Տիրոջն էին ապավինում ու ասում. «Արդարև, Տերը մեզ հետ չէ՞. ո՛չ, մեզ վրա չարիք չի գա»։ Դրա համար Սիոնը ձեր պատճառով պիտի հերկվի արորով, Երուսաղեմը պիտի դառնա ինչպես մրգապահների տաղավար, և Տիրոջ տաճարի լեռը` մայրիների անտառ։


Միքիայի մարգարեություն 3. 9-12

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ