«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը

ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
07.06.2019 | 18:55

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի 2019-ի հունիսի 5-ի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: ՄԻԵԴ-ը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն: ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև հունիսի 12-ը ներկայացնել տեղեկատվություն: Եվրոպական դատարանը նշել է, որ կրկին կքննի միջանկյալ միջոց ձեռնարկելու միջնորդությունը՝ հիմնվելով ներկայացված փաստական տվյալների վրա:
Եվրոպական դատարանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման: ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ