Yerevan Perspectives International Music Festival
 

Ուշացած հրաժարական

Ուշացած հրաժարական
08.06.2019 | 21:09

Իհարկե, «Իմ քայլը» խմբակցության համար գուցե պարզ չլինի Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառները, չնայած մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչները միշտապես դժգոհում էին նրանից, սակայն անտրամաբանական էր, որ դատարանի մուտքերն արգելափակելուց հետո իրեն հարգող արդարադատության նախարարը շարունակում էր ղեկավարել այդ ոլորտը։ Ի սկզբանե Արտակ Զեյնալյանը չէր համադրվում այս իշխանության հետ ու անհասկանալի էր, թե ինչու որոշեց ընդունել արդարադատության նախարար դառնալու Փաշինյանի առաջարկը։ Զեյնալյանը, լինելով իրավաբան, չէր կարող չհասկանալ, թե իշխանության քայլերն այս ոլորտում որքան վիճահարույց են և դրանք այլևս անհնար էր «սվաղել«, որքան էլ փայլուն իրավաբան լինես։ Պարզապես Զեյնալյանի հրաժարականը շատ ավելի տեղին ու պատշաճ կլիներ դատարանների վրա գրոհի կոչ հնչելուց անմիջապես հետո։ Սա դիրքորոշման և հստակ սկզբունքայնության մասին կփաստեր։ Էլ չենք խոսում անցումային արդարադատության, վեթինգի մասին անհասկանալի քննարկումները, ԲԴԽ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այլ խոսքով, Արտակ Զեյնալյանը սպասեց, որ ոլորտում ամեն ինչ խառնվի իրար նոր դու՞րս գա համակարգից։ Ստացվեց՝ անիմաստ հրաժարական կամ փախուստ։ Հիմա այս հրաժարականն ընդամենը կպատճառաբանվի ներքին տարաձայնություններով, մինչդեռ հրաժարականն էլ պետք է «իմաստ» ունենա։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao