Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանական զինուժը հայկական կողմի ուղղությամբկիրառել է նաև 60 մմ-անոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Ադրբեջանական զինուժը հայկական կողմի ուղղությամբկիրառել է նաև 60 մմ-անոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ
09.06.2019 | 13:09

Հունիսի 2- 8-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 4-ին ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (25 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրանքը լռեցնելու համար դիմել են համապատասխան գործողությունների՝ շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ