«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Իսլամի պատերազմը քրիստոնեական խաչի դեմ

Իսլամի պատերազմը քրիստոնեական խաչի դեմ
10.06.2019 | 00:33

Մի մուսուլման միգրանտ վերջերս Հռոմում դանակով կտրեց քրիստոնյայի կոկորդը, որովհետև պարանոցից խաչելություն էր կախված: 37-ամյա մարոկկացուն մեղադրում են սպանության փորձի մեջ, «կրոնական ատելությունն» իբրև «մեղմացնող հանգամանք» է նշվում այդ հանցագործության մեջ: Հազիվ թե առաջին սպանությունն է «կրոնական ատելության» պատճառով՝ խաչ կրողների դեմ Իտալիայում: Կամ՝ այլուր: Աֆրիկյան ծագումով մուսուլման տղան հեգնում, վիրավորում ու վերջապես ծեծել է 12-ամյա աղջկան՝ խաչ կրելու համար: Միգրանտ մուսուլմանը Վենետիկում ներխուժել է եկեղեցի ու հարձակվել 300-ամյա, մեծ խաչի վրա, կոտրել թևերից մեկը՝ բացականչելով՝ «Եկեղեցում ամեն ինչ սուտ է»: Երբ բազմամամարդ մզկիթի մոտակայքում գտնվող եկեղեցու խաչը ոչնչացվել է, քաղաքապետ Չինզելո Բալզամոն հայտարարություն անելով չարագործի (կամ՝ չարագործների), մասին, ասել է. «Նախքան մուսուլմանների հետ միասնականություն դրսևորելը, պետք է նրանցից ստանանք հարգալից վերաբերմունք մեր քղաքակրթության ու մշակույթի նկատմամբ»:

Ի՞նչն է մուսուլմաններին դրդում դաժանության խաչելության ու խաչի մեջ: Իսլամական դաժանությունը խաչի նկատմամբ անանց ֆենոմեն է, որ անցնում է դարերի ու մայրցամաքների միջով և բավականաչափ վառ վկայությունն է քրիստոնեության նկատմամբ իսլամին բնորոշ թշնամանքի: Խաչը ոչ միայն քրիստոնեության խորհրդանիշն ու քվինտէսենցիան է՝ բոլոր ճյուղավորումների, այդ թվում՝ նույնիսկ խաչի դեմ պայքարող բողոքականների համար, այլև դրսևորում է քրիստոնյաների ու մուսուլմանների արմատական տարակարծությունը: Պրոֆեսոր Սինդրի Գրիֆիտը բացատրում է. «Խաչն ու սրբապատկերները բաց հայտարարում են քրիստոնեական հավատի այն հսկաների մասին, որ մուսուլմանների կարծիքով՝ Ղուրանը մերժում է՝ որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին էր ու խաչի վրա մեռավ»: Համապատասխանաբար՝ «խաչը պաշտելու քրիստոնեական ավանդույթը հաճախ է հարուցել մուսուլմանների զայրույթը», այդ պատճառով քրիստոնեական տարածքների մուսուլմանական նվաճումների սկզբից մշտապես տեղի է ունեցել «քրիստոնեության տեսանելի խորհրդանիշների ոչնչացում, հատկապես խաչի, որ առաջ ամենուր էր»: Այդ «արշավանքը» սկսվում է Մուհամեդ մարգարեից: Նա, որոշ տվյալներով, «այնպիսի արգահատանք էր զգում խաչի ձևի նկատմամբ, որ ջարդում էր իր տուն բերվող խաչանման ամեն ինչ»՝ գրել է մի պատմաբան («Սուրը և սկիմիտարը», էջ 10): Մուհամեդը նաև հայտարարում էր, որ ժամանակների ավարտին Իսան (մուսուլմանները Հիսուսին Իսա են անվանում) ինքը ցուցադրաբար «կջարդի խաչը»: Ժամանակակից մուսուլմանները դա հաստատում են: Հարցին՝ իսլամի կարծիքով՝ ցանկացած մարդ, այս դեպքում քրիստոնյաները, կարո՞ղ են խաչ կրել կամ աղոթել խաչի առաջ, իսլամի օրենքների սաուդցի փորձագետ, շեյխ Աբդուլ Ազիզ ալ Թարիֆին պատասխանել է. «Ոչ մի դեպքում մարդուն թույլատրված չէ խաչ կրել» և «ոչ մեկին թույլատրված չէ խաչի առաջ աղոթել»։ Ինչու՞: «Որովհետև մարգարեն՝ խաղաղություն ու փառք նրան, պատգամել է խաչը ջարդել»: Իսլամի պատմությունն այդ տրամադրությունների արտացոլումն է: Շեյխ Աբդուլ Ազիզ ալ Թարիֆին նաև բացատրում է, որ եթե չափազանց դժվար է խաչը ջարդել, օրինակ, զանգվածեղ արձան է, մուսուլմանները պետք է փորձեն ջարդել գոնե մի թևը, «որ խաչի նման չլինի»: Պատմական ու նումիզմատիկ վկայությունները հաստատում են, որ բյուզանդական ժառանգությունը նվաճելուց հետո Օմեյադների խալիֆաթը 7-րդ դարավերջին հրաման տվեց, որ խաչի մեկ կամ երկու թևերը դրամների վրայից ջնջվեն, որպեսզի պատկերը խաչելությունը չհիշեցնի («Սուր և սկիմիտար», էջ 54):

Սիրիա ու Եգիպտոս մուսուլմանների առաջին հարձակումների ժամանակներից բազում վկայություններ կան, որ նրանք ջարդել են իրենց հանդիպած յուրաքանչյուր խաչ: 7-րդ դարի արաբական նվաճումների ժամանակի պատմագիր Անաստասիա Սինաիտուի վկայությամբ՝ «դևերը սարացիններին [արաբներին/մուսուլմաններին] անվանում են իրենց դաշնակիցը: Ու դա իր պատճառն ունի: Սարացինները, կարծես, վատն են դևերից», որովհետև «դևերը հաճախ շատ ավելի են վախենում Քրիստոսի գաղտնիքներից», որոնցից է խաչը, «այս միս ու արյունով դևերը անարգում են, ծաղրում, այրում ու ոչնչացնում իրենց ճանապարհին ամեն ինչ» («Սուր և սկիմիտար», էջ 27): Հիշելով վերջերս Ֆրանսիայում աղտոտված խաչի պատկերը, հիշեցնեմ, որ 1147-ին Պորտուգալիայում մուսուլմանները «խաչի խորհրդանիշը ծաղրում էին: Թքում նրա վրա ու աղտոտում»: Մի քանի տասնյակ տարի դրանից առաջ Երուսաղեմում մուսուլմաններրը «թքում էին խաչի վրա ու նույնիսկ բոլորի ներկայությամբ միզում»: Նույնիսկ իբր «մեծահոգի» սուլթան Սալադինը պատվիրել է. «Ով տեսնի դրսից սպիտակ եկեղեցի, սև կեղտով ծածկեք» և հրամայել «Եգիպտոսի նահանգներում բոլոր խաչերը հանել եկեղեցիների գմբեթներից» («Սուր և սկիմիտար», էջ 171, 145, 162):

Որպեսզի խաչի նկատմամբ մուսուլմանների թշնամանը չթվա շեղում՝ սահմանափակված Մուհամեդի ինչ-որ արտահայտություններով կամ «հինավուրց պատմությամբ», խիստ սեղմ օրինակներ կբերեմ՝ ինչպես է խաչը շարունակում հարուցել մուսուլմանների «ամենօրյա» կատաղությունը հիմա:

Եգիպտոս. Երիտասարդ ղպտի քրիստոնյա Մերիին խոշտանգելով սպանեցին «Մուսուլման եղբայրները»՝ տեսնելով նրա խաչը: Ղպտի ուսանող 17-ամյա Այմանին խեղդեց նրա ուսուցիչ մուսուլմանը, երբ պատանին հրաժարվեց խաչը ծածկել: Պակիստան. Երբ մուսուլմանը խաչ տեսավ քրիստոնյա Ջուլի Աֆտաբի պարանոցին, հարձակվեց վրան, կոկորդը ու դեմքին ծծմբաթթու լցրեց, աղջկա կերակրափողը վառվեց, մի աչքով կուրացավ ու կորցրեց ատամները:

Թուրքիա. Դասարանում արծաթե խաչ կրող12-ամյա տղայի վրա թքում ու պարբերաբար ծեծում էին մուսուլման համադասարանցիներն ու ուսուցիչները:

Մալազիա. Երկրում, որտեղ մեծամասնությունը մուսուլմաններ են, գիշերն անհայտ անձինք հարձակվեցին քրիստոնյաների գերեզմանոցի վրա ու ոչնչացրին խաչերի մի մասը՝օգտագործելով ծանր գործիքներ: Մի ուրիշ անգամ մուսուլմանները ցույց էին անում բողոքական եկեղեցու դեմ՝ գմբեթի խաչի պատճառով: Խաչը հանվեց: Մալդիվներ. Իշխանությունները ստիպված էին փրկել քրիստոնյա ուսուցչուհուն, երբ «մուսուլման ծնողները սպառնացին կապել ու կղզուց վտարել»՝«քրիստոնեության քարոզչության համար»: Նրա հանցանքը դասարանում աշխարհագրության դասին կողմնացույց նկարելն էր, որ սխալմամբ խաչի տեղ էին դրել:

Եվրոպայում իսլամի տարածման հետ զարմանալի չէ, որ հաճախացել են հարձակումները խաչի վրա: Բացի Իտալիայից, Ֆրանսիայից ու Գերմանիայից, որտեղ ավելի հաճախ են հարձակվում եկեղեցիների վրա, մուսուլմանները վանդալիզմի ակցիաներ են իրականացրել երկու եկեղեցիներում, մեկում ջարդել են զանգվածեղ բրոնզե խաչը, ջարդել ու անարգել են խաչերը գերեզմանոցներում: Հիվանդանոց ընկած մուսուլմանը կատաղության նոպայի մեջ է ընկել, որ «պատերին չափազանց շատ են խաչերը», բուժքրոջբ անվանել է փչացած, ֆաշիստ ու ծեծել նրան: Երբ մուսուլմաններին հատկացրել են գերեզմանոցի մի մասը և թույլ են տվել իսլամական արարողություններ անել, նրանք պահանջել են, որ մուսուլմանների հուղարկավորության ժամանակ գերեզմանոցից հանվեն քրիստոնեական խորհրդանիշները: Գերմանացիները զեկույցում գրում են, որ միայն Ալպերում ու Բավարիայում հարձակումներ են գործել 200 եկեղեցիների վրա, ջարդել են բազմաթիվ խաչեր։ Չարագործները երիտասարդ խուլիգաններ են միգրանտների ընտանիքներից: Այսպիսին է խաչի նկատմամբ իսլամի անցյալի ու ներկայի ատելության պատմությունը, խորհրդանիշի, որ մարմնավորում է քրիստոներության սիրտը, Քրիստոսի մահն ու հարությունը՝ երկու իրադարձություն, որ իսլամը կատաղի մերժում է: Խաչի դեմ ջիհադը սկսվել է Մուհամեդից, իրականացվել հին ժամանակների խալիֆների ձեռքով և մինչև այսօր շարունակում են ջիհադականները, նրանց օրինակով պատահական ու սովորական մուսուլմանները:

Ռեյմոնդ Իբրահիմ, American Thinker (ԱՄՆ)

Հ.Գ. Եվ այդ վայրենության ու վանդալիզմի դեմ քրիստոնյա Եվրոպան ուզում էր համակեցության կանոններ մշակել ու բազմամշակութայնությունն էր հնարել, պատահական չէ, որ Եվրոպայում աստիճանաբար աճում է եվրասկեպիցիզմն ու պոպուլիզմը, ազգային պետության ու ազգայնականության գաղափարները հակադրվում են միգրանտներին ու նրանց «մշակույթին»: Հազիվ թե Ղուրանում Մուհամեդ մարգարեն խաչը կոտրելու հրաման է տվելլ, այդ քարոզը նրա հետևորդներն են անում, որ քրիստոնեության դեմ պայքարում են ինքնահաստատվում՝ 7-րդ դարից մինչև այսօր ու դեռ չեն գտել իրենց սեփականը՝ առանձնահատկություն դարձնելով վայրենությունն ու բռնությունը՝ խաչի ու մարդու նկատմամբ: Անգամ իրենց մարգարեն Երուսաղեմ գնաց՝ Հիսուսի Հարության տաճարի կողքին ծվարած Ալ Աքսա մզկիթից համբարձվելու երկինք, որ կրկնի Հիսուսին: Իսկ քրիստոնյաները 7-րդ դարից չսովորեցին որ չսովորեցրին, որ սուր վերցնողը սրից է ընկնում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ