Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մաաս. Միջուկային համաձայնագրի կատարումը բխում է Իրանի շահերից

Մաաս. Միջուկային համաձայնագրի կատարումը բխում է Իրանի շահերից
10.06.2019 | 23:08

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը Թեհրանում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ բանակցությունների առանցքային թեման եղել է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի հետագա ճակատագիրը:

«Մենք շատ հանգամանորեն անդրադարձել ենք միջուկային համաձայնագրին և հետագա գործարկման հեռանկարներին: Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի տեսակետը շատ հստակ է` մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս համաձայնագրի դրույթներին: Մենք շատ լավ հասկանում ենք, որ միջուկային համաձայնագրով Իրանի համար որոշակի տնտեսական առավելություններ էին նախատեսվում, որոնց ապահովումն առանց ամերիկացիների շատ դժվար կլինի: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ քաղաքական և ռազմավարական շահեր կան, որոնք պահանջում են համաձայնագրի կատարումը: Այդ հանգամանքը պետք է ընդունեն նաև Թեհրանում»՝ ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գտնում է, որ չնայած տարածաշրջանում լարվածության աճին՝ Թեհրանը պատերազմ հրահրելու որևէ ցանկություն չունի. «Բայց եթե որևէ մեկը ներխուժի մեր երկիր, մենք կջախջախենք նրան»:

Դիտվել է՝ 164

Մեկնաբանություններ