Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ԵԱՀԿ դիտորդների կարծիքով, Ղազախստանի նախագահի ընտրությունները ուղեկցվել են աղաղակող խախտումներով

ԵԱՀԿ դիտորդների կարծիքով, Ղազախստանի նախագահի ընտրությունները ուղեկցվել են աղաղակող խախտումներով
10.06.2019 | 23:10

«Ղազախստանում կիրակի օրը կայացած արտահերթ նախագահական ընտրությունները ուղեկցվել են հիմնարար ազատությունների և ժողովրդավարական չափանիշների աղաղակող խախտումներով»՝ Նուր Սուլթունում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են ընտրությունները ընթացքը դիտարկած ԵԱՀԿ ներկայացուցիչները:

300 կարճաժամկետ դիտորդներից կազմված ԵԱՀԿ առաքելության ղեկավար Գեորգի Ծերեթելին ասել է․ «Քվեների հաշվարկի ժամանակ լուրջ ընթացակարգային խախտումներ են արձանագրվել, այդ իսկ պատճառով ձայների հաշվարկի ազնվությունը անհնարին է երաշխավորված համարել»:

Դիտվել է՝ 218

Մեկնաբանություններ