Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Դանիելյան. Եթե դու «քայլ արած ունես» այս իշխանությունների համար, անձեռնմխելի ես օրենքի տեսանկյունից

Արթուր Դանիելյան. Եթե դու «քայլ արած ունես» այս իշխանությունների համար, անձեռնմխելի ես օրենքի տեսանկյունից
10.06.2019 | 23:11

«Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը տարօրինակ է համարում, որ իրեն բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, քանի որ ինքը չի դիմադրել։
«Բերման ենթարկելը հայտնի էր, չհասկացա՝ ինչու էին ձեռնաշղթա կիրառել, որևէ դիմադրություն չէի ցուցաբերում: Ինձ մեղադրում են, որ ես սպառնացել եմ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին: Խոսքը նախորդ օրը ասուլիսի ժամանակ իմ բառացի կրկնելն էր մի արտահայտություն, որը մի քանի օր առաջ Բակո Սահակյանի հասցեին «նիկոլպաշատ» ակտիվիստ է կիրառել: Խոսքը սպառնալիքի մասին է, որի մեջ ոստիկանությունն, իմիջայլոց, որևէ հանցակազմ չէր տեսել նախկինում, երբ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ, հնարավոր է, շուտով կոչ անի քարով «ցխել» Բակո Սահակյանի գլուխը», - ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դանիելյանը: Ինքն էլ հայտարարել է, որ կարող է մի օր կոչ անել նույն հաջողությամբ «ցխել» Փաշինյանի գլուխը:

«Բայց այդ արտահայտությունը կիրառել եմ, որովհետև նախապես իմացել եմ, որ ոստիկանությունն այդ հայտարության մեջ որևէ հանցակազմ չի տեսնում: Ոստիկանությունը դա հաստատել է, բայց ինչպես և բազմաթիվ այլ դեպքերում, այս դեպքում նույնպես վերահատատվեց այն փաստը, որ Հայաստանում գործում են երկակի ստանդարտներ. եթե դու «քայլ արած ունես» այս իշխանությունների համար, լայն առումով անձեռնմխելի ես օրենքի տեսանկյունից, մինչդեռ, եթե դու քաղաքական ընդդիմախոս ես ու քո գործունեության մեջ համարձակվում ես քաղաքացի համարվող «քայլ արածներին» կրկնօրինակել, դու հետապնդվելու ես բոլոր առումներով՝ իրավական, այդ թվում նաև քրեական տարրերի կիրառման օգնությամբ», - ասաց Դանիելյանը: Հարցին՝ սա քաղաքական հետապնդու՞մ է համարում՝ Դանիելյանը դրական պատասխան տվեց. «Ընդ որում, եթե նախկինում փորձում էին ոստիկանության միջոցով ճնշումներ գործադրել, հիմա ակնհայտորեն դիմում են քրեական տարրերին, հանցագործներին, ռեցիդիվիստներին»:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ