Amadinda
 

Իրանը դժգոհ է միջուկային գործարքի գծով Եվրոպայի քայլերից

Իրանը դժգոհ է միջուկային գործարքի գծով Եվրոպայի քայլերից
10.06.2019 | 23:12

Եվրոպան մինչ այժմ միջուկային գործարքի գծով չի ձեռնարկել այն քայլերը, որոնք կբավարարեին Թեհրանին, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Այն, ինչ մինչ այժմ արել է Եվրոպան, մեզ չի գոհացնում, մենք այնքան էլ մեծ հույսեր չունենք INSTEX-ից», - Մուսավիի խոսքը մեջբերել է «Fars» գործակալությունն՝ ավելացնելով, որ Թեհրանը Եվրոպայից գործնական քայլեր չի տեսել միջուկային գործարքի գծով: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները հայտարարել են Իրանի հետ հաշվարկների INSTEX համատեղ մեխանիզմի գրանցման մասին:

Դիտվել է՝ 117

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ