ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ալմաթիում սկսվել են ընտրությունների արդյունքներից դժգոհողների ձերբակալությունները

Ալմաթիում սկսվել են ընտրությունների արդյունքներից դժգոհողների ձերբակալությունները
10.06.2019 | 23:13

Ղազախստանում նախագահի արտահերթ ընտրությունների արդյունքներից դժգոհողները երկուշաբթի դուրս են եկել Ալմաթիի կենտրոնական հրապարակ:
Հրապարակը և հարակից պուրակը շրջապատված է ոստիկանության, հատուկ նշանակության ուժերի և Ազգային գվարդիայի կողմից: Ամբողջ պարագծով հերթապահում են պարեկային մեքենաները: Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին ձերբակալում է, արդեն բերման է ենթարկվել 30 մարդ: Նուր Սուլթանում, որտեղ նախօրեին նույնպես տեղի են ունեցել չարտոնված բազմամարդ հանրահավաքներ և բերման են ենթարկվել մարդիկ, ներկայում շրջապատված է «Ժաստար» հրապարակը, մայթերին շարված են հատուկ նշանակության ուժերի մի քանի հարյուր մարտիկներ՝ վահաններով: Հրապարակում այս պահին մարդիկ չկան:
Հունիսի 9-ին Նուր Սուլթանում և Ալմաթիում անցկացված զանգվածային ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել մոտ 500 մարդ:

Դիտվել է՝ 236

Մեկնաբանություններ