«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զարիֆն ԱՄՆ-ին մեղադրում է Մերձավոր Արևելքի լարվածության համար

Զարիֆն ԱՄՆ-ին մեղադրում է Մերձավոր Արևելքի լարվածության համար
10.06.2019 | 23:14

Իրանի ԱԳՆ նախարար Մոհամադ Զարիֆը Մերձավոր Արևելքում լարվածությունը կապում է ԱՄՆ-Իրան տնտեսական դիմակայության հետ:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա նշել է, որ նոր լարվածությունն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հրահրած տնտեսական պատերազմն է, լարվածության նվազումը հնարավոր է միայն այդ պատերազմը դադարեցնելուց հետո: «Մենք վստահ ենք, որ Գերմանիան և ԵՄ-ն կկարողանան վճռորոշ դեր խաղալ այդ լարվածության նվազման գործում», - ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ