Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արտակ Զեյնալյան. Իմ հրաժարականը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չէր

Արտակ Զեյնալյան. Իմ հրաժարականը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չէր
10.06.2019 | 23:15

Այսօր, երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկրորդ անգամ եկավ Ազգային ժողով, լրագրողները պնդեցին հարցը՝ այդուհանդերձ, ի՞նչ պատճառով նա հրաժարական տվեց և ի՞նչ նկատի ունի տեղեկատվական հոսքեր ասելով: Առավոտյան նա լրագրողներին ասել էր, որ տեղեկատվական հոսքերը գնահատելով է հրաժարականի դիմում ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա այլ հարցերի չէր պատասխանել ու շտապ հեռացել էր:


«Ես, գնահատելով հրապարակումները և տեղեկատվական հոսքերը, հանգել եմ եզրակացության, որ պետք է ներկայացնեմ հրաժարականի դիմում: Այն, ինչ հրապարակվել է, ինչ շրջանառվել է, դա հանգեցրել է հրաժարական ներկայացնելու եզրակացությանը», - լրագրողների պնդող հարցերին ի պատասխան հայտարարեց Արտակ Զեյնալյանն՝ ընդգծելով, որ իր հրաժարականը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել: Նրա խոսքով, ինքը վերլուծել է բոլոր դժգոհությունները՝ անկախ՝ օբյեկտի՞վ են, թե՞ սուբյեկտիվ, հիմնավորվա՞ծ են, թե՞ անհիմն և հետո միայն հրաժարական ներկայացրել: Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ դատարաններն արգելափակելու ակցիան է նրա դժգոհությունն առաջացրել, ինչն էլ հրաժարական տալու հիմք է եղել, Զեյնալյանն արձագանքեց. «Այդ ակցիայի հետ կապված ես տվել եմ պարզաբանում, դա համընկել է Նիկոլ Փաշինյանի պարզաբանման հետ, որը մասնավորապես հետևյալն է՝ դատական իշխանության կողմից իրականացված գործողությունները, որոշումները նույնականացվել են գործադիր իշխանության հետ: Սա նաև նպատակ է հետապնդում տարանջատվելու դատական իշխանությունից և ցույց տալու, որ դրանք գործում են ոչ գործադիր իշխանության ներքո»:

Դիտվել է՝ 232

Մեկնաբանություններ