Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանին ձերբակալել են Նիկոլ Փաշինյանի աջակցի հայտարարությունը կրկնելու համար

Ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանին ձերբակալել են Նիկոլ Փաշինյանի աջակցի հայտարարությունը կրկնելու համար
10.06.2019 | 23:16

«Ադեկվադ» ՀԿ ներկայացուցիչ Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր 6 ոստիկաններ առանց որևէ հիմնավորման մուտք են գործել իրենց կազմակերպության գրասենյակ և ձերբակալ են ՀԿ հիմնադիր, ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանին:

«Ըստ մեր տեղեկություններին, ձերբակալության պատճառն այն է, որ Դանիելյանը պարզապես կրկնել է այն հայտարարությունը, որը արվել էր գործող ռեժիմի սատարողներից մեկի, Նիկոլ Փաշինյանի աջակցի կողմից և տվյալ անձը որևէ իրավական հետևանք չէր կրել», - ասաց ՀԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ Դանիելյանին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով:

Դիտվել է՝ 239

Մեկնաբանություններ