Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նախագահը դեսպաններ է նշանակել

Նախագահը դեսպաններ է նշանակել
10.06.2019 | 23:17

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): Մեկ այլ հրամանագրով Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):


Նախագահ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Խորվաթիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Եվս մեկ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը համատեղության կարգով նշանակվել է Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան):

Դիտվել է՝ 290

Մեկնաբանություններ