«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էդուարդ Աղաջանյան. Մարզպետի և վարչապետի խոսքերում հակասություն չկա

Էդուարդ Աղաջանյան. Մարզպետի և վարչապետի խոսքերում հակասություն չկա
10.06.2019 | 23:19

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պնդում է՝ Կոտայքի մարզպետի և վարչապետի խոսքերում հակասություն չկա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, թե Աբովյանի ընտրությունները արժանապատիվ քաղաքացիների պարտությունն էր:

Էդուարդ Աղաջանյանը հավելեց, որ Կոտայքի մարզպետը ևս հավատացած է՝ միանշանակ օրենքի տառին համապատասխան են անցել ընտրությունները:
«Բայց նշեմ, որ խմբերի տարբեր տիպի ազդեցություններ արդյունքների վրա եղել են, որը արձանագրում ենք: Մեր թիմը պետք է երկար վերլուծի այս ընտրությունների արդյունքները և համապատասխան հետևություններ անի, կարծում եմ՝ որևէ արտառոց բան չկա»,- ասաց Աղաջանյանը:


Անդրադառնալով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե Կոտայքի մարզպետն իր պահվածքի համար պետք է հրաժարական տա, Աղաջանյանը հարց առաջադրեց՝ ինչի համար պետք է հրաժարական տա: Լրագրողների արձագանքին, թե երեկ ընտրատեղամասում նրա հայտնվելու համար, Աղաջանյանն ասաց, որ այդտեղ որևէ վարչական ռեսուրսի չարաշահում չկար: «Ես, որքանով տեղյակ եմ, դա այն ընտրատեղամասն է եղել, որտեղ նա քվեարկել է: Ինքը տվյալ տեղամասի ընտրող է հանդիսացել: Իր ընտրելուց հետո եղել է ահազանգ, որ ցուցակ կա հանձնաժողովի անդամներից մեկի մոտ, և այդ ահազանգին նա արձագանքել է համապատասխանաբար: Այդտեղ ոչ մի ռեսուրսի չարաշահում չկա»,- վստահեցրեց նա:


Դիտարկմանը, թե մարզպետը ՀՔԾ պետ չէ, ոչ էլ դատախազ, ինչո՞ւ պետք է գնար ընտրատեղամաս, Էդուարդ Աղաջանյանն արձագանքեց՝ իրավապահ մարմիններին ուղարկվել է այդ գրությունը, ցուցակը և համապատասխան մարմինները պետք է զբաղվեն դրանով: Վերադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե Ռոմանոս Պետրոսյանը փչացրել է ընտրությունները, Աղաջանյանն ասաց, որ դա Մարուքյանի կարծիքն է, որն ինքը չի կիսում: Իսկ թե ինչու պարտվեց ՔՊ-ն, Աղաջանյանն ասաց, որ պետք է վերլուծեն: «Ես կարծում եմ, վստահաբար, ազդեցության էլեմենտները տարբեր են և շատ: Չեմ կարող այս պահին որևէ մեկ նման էլեմենտ առանձնացնել: Եթե իմ կարծիքն արտահայտեմ, նախընտրական այդ պրոցեսին նախորդող ժամանակահատվածը պետք էր ավելի ակտիվ աշխատել»,- նշեց նա:

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ