«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Փաշինյանի իշխանությունը Հայաստանը տանում է հոգևոր ցեղասպանության

Փաշինյանի իշխանությունը Հայաստանը տանում է հոգևոր ցեղասպանության
11.06.2019 | 01:02

Սթափության կոչերը՝ ուղղված «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածներին, հասարակության համար ղողանջող տագնապի զանգերը, որոնք կոչում են դուրս գալ մահացու թմբիրից, անհուսության, անելանելիության, անտարբերության վիճակից և ոտքի ելնել, բնավ անհիմն չեն: Անձամբ ես քիչ հույսեր եմ կապում վարչապետի ու նրա քաղաքական թիմի սթափվելու և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հրաժարվելու հետ:


Մեր ժողովրդի ֆիզիկական ցեղասպանությունը կապված է թուրքերի հետ, իսկ հիմա Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում հիմքերն են դրվելու հայերիս հոգևոր ցեղասպանության:


Ովքեր բավականաչափ ծանոթ են պատմությանը, գիտեն, որ թուրքերի ու քրդերի միջոցով Հայոց ցեղասպանության իրական կազմակերպիչները մասոն, սիոնիստ, կրոնափոխ ու ծպտյալ հրեաներն էին: Իսկ այսօր ովքե՞ր են Եվրոպայի խորհրդի այն անբարոյական ու ճիվաղ չինովնիկները, որոնք Հայաստանի Հանրապետությունից ակնկալում, ըստ էության, պահանջում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան… Մտածեք, երբ կգտնեք այս հարցի պատասխանը, լավ կլինի, պատմեք այդ մասին ձեր շրջապատին:
ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում 2019 թ. փետրվարի 19-ին մասնակցելով ԵՄ արևելյան գործընկերության «Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» առաջին պլատֆորմի 19-րդ հանդիպմանը, խոսել է նաև Ստամբուլի կոնվենցիայի վավերացման գործընթացից: Կոնվենցիա, որը, ինչպես ընդգծել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, «…միասեռ զույգերին իրավական կարգավիճակ տվող միջազգային փաստաթուղթ է»։


«Առաջիկայում մենք շատ կարևոր անելիքներ ունենք: Մենք սկիզբ ենք դնում մի շարք նոր ծրագրերի, այդ թվում՝ գենդերային ռազմավարության, կառավարության հնգամյա ծրագրի, և այս համատեքստում հատկապես կարևոր է Ձեզ հետ համագործակցության հնարավոր ուղիների քննարկումը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ձեր կողմից իրականացված ծրագրերի փորձառությունը: Մեր օրակարգում է Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքը, որը շատ ոգևորիչ է»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը (մեջբերումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում մայիսի 8-ին հրապարակված տեղեկատվությունից է:


Թե ինչու են մեր ազգային և հոգևոր արժեհամակարգի, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության նկատմամբ լրջագույն սպառնալիքներ պարունակող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները հիշյալ նախարարության կամ ՀՀ կառավարության օրակարգում, և ինչու են դրանք ոգևորիչ հատկապես Զարուհի Բաթոյանի համար, հենց նախարարին, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հարցնել: Նրանց համար ԼԳԲՏ անձանց (լեսբուհիների, գեյերի /արվամոլների/, բիսեքսուալների, տրանսվեստիտների), այսինքն՝ այլասերվածների հանդեպ ցանկացած խտրականության բացառումն առաջնահերթություն է, բայց թող իրենք պատասխանեն, թե ինչու…
Որպես վերլուծաբան, կարող եմ ենթադրել կամ եզրակացնել, որ, «լավագույն դեպքում», պարտավորված են դա անելու, քանի որ Արևմուտքը և արևմտյան համապատասխան կառույցները, ինչպես, օրինակ, Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, Սորոսի հիմնադրամն իրենց «համեստ» լուման են ունեցել անձամբ Փաշինյանին աջակցելու և «թավշյա հեղափոխության» իրականացման գործում, հետևաբար այժմ իրենց իրավունք են վերապահում պահանջելու և պահանջում են նաև Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմամբ վարձահատույց լինել:


2015 թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության համաձայնագիրը: Դրա կատարման արդյունքում Հայաստանը պարտավորվել է ընդունել յուվենալ արդարադատությանը վերաբերող «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը, նաև ԼԳԲՏ անձանց «իրավունքների» պաշտպանությանը վերաբերող «Խտրականության դեմ պայքարի մասին» կամ «Խտրականության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ստորագրել և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնցվենցիան (Ստամբուլյան կոնցվենցիա, ընդունվել է Ստամբուլում 11.05.2011 թ.):


Ընտանեկան բռնության վերաբերյալ խիստ վտանգավոր օրենքը որոշ փոփոխություններով (օրենքի նախագծում առկա վտանգները մասնակիորեն մեղմելով) և այլ անվամբ ընդունվել է նախորդ իշխանությունների օրոք: Վերջիններս ավելի քան 2 տարի ձգձգեցին «Խտրականության մասին» ՀՀ օրենքի ընդունումը և այդպես էլ այն չընդունեցին: 2018 թ. հունվարի 18-ին Հայաստանի անունից ստորագրվել է Ստամբուլյան կոնվենցիան, սակայն փաստն այն է, որ նախորդ իշխանություններն այն չվավերացրին: Դժվար է ասել՝ չցանկացա՞ն այն վավերացնել, մտադիր էին վավերացումը տարիներ շարունակ ձգձգե՞լ, ինչպես վարվում են աշխարհի մի շարք պետություններ արդեն 7-8 տարի, թե՞ չհասցրին վավերացնել տվյալ միջազգային փաստաթուղթը, քանի որ իշխանափոխություն եղավ:
Ներկայիս իշխանությունները նույնպես Ստամբուլյան կոնվենցիան դեռ չեն վավերացրել, այն ՀՀ-ում ուժի մեջ չի մտել, «Խտրականության մասին» օրենքն էլ դեռ չեն ընդունել, սակայն Փաշինյանի գլխավորած կառավարության ու քաղաքական թիմի անդամ Զարուհի Բաթոյանի շուրթերով արդեն հայտարարվել է՝ «Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր օրակարգում է»:


Մինչդեռ եթե Փաշինյանը ոչ թե սոսկ խոսքով, այլ իրականում մեր ազգային ավանդական արժեքների կրողը լիներ, նրա ու նրա քաղաքական թիմի համար մեր ազգային ու հոգևոր արժեհամակարգը թեկուզ լումայի արժեք ունենար, ապա Բաթոյանի հիշյալ հայտարարության փոխարեն մենք պետք է տեղեկանայինք ՀՀ կառավարության հայտարարության մասին, որ հրաժարվում է վերոնշյալ 12 մլն եվրոյի մնացյալ մասը վերցնելուց (եթե չենք սխալվում, այդ գումարն ամբողջությամբ դեռ չի տրվել) և «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության համաձայնագրով նախատեսված Հայաստանի պարտավորությունների մնացյալ մասի կատարումից: Նույնիսկ եթե այդ գումարն ամբողջությամբ տրված է արդեն, ապա ներկայիս կառավարությունը կարող էր ու կարող է չեղյալ համարել հիշյալ համաձայնագիրը, ամբողջությամբ վերադարձնել ստացված գումարը, և հրաժարվել ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից և «Խտրականության մասին» ՀՀ օրենքի ընդունումից, այլև ուժը կորցրած ճանաչել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որի անվանումը շինծու է, շղարշի նման օրենքի խիստ վտանգավոր էությունը թաքցնող ու դրա բովանդակության հետ հակասության մեջ գտնվող:


Ընդգծում ենք՝ ներկայիս կառավարությունը կարող էր ու կարող է անել վերը նշվածը, առավել ևս, որ այս վերջին օրենքն ընդունվել, դրանից առաջ հիշյալ բյուջետային աջակցության համաձայնագիրը ստորագրվել է ներկաների համար մերժելի նախկինների կողմից: Հետևաբար Փաշինյանի իշխանությունը բարոյապես ու քաղաքականապես պարտավորված չէ պահպանելու նշված համաձայնագիրը և օրենքը, կատարելու դրանց դրույթները, եթե, իհարկե, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի, Սորոսի հիմնադրամի, Արևմուտքի առջև չունի «թավշյա հեղափոխությանն» աջակցելու դիմաց այն պարտավորությունները, որոնց մասին վերևում արդեն նշեցինք:
Թող որևէ մեկը կասկած չունենա, որ եթե ընդդիմությունն ու հասարակությունը չընդդիմացան ու Փաշինյանի իշխանությանը թույլ տվեցին Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը, հանդուրժեցին դա, ապա հաջորդը լինելու է «Խտրականության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո ընդամենը կես քայլ կմնա նշված օրենքի ընդունմանը: Ինչու՞…


Այն պարզ պատճառով, որ կոնվենցիայի 4-րդ հոդվածի («Հիմնարար իրավունքներ, հավասարություն և ոչ խտրական վերաբերմունք») 3-րդ կետի համաձայն, ՀՀ-ն պարտավորվում է օրենքով բացառել խտրական վերաբերմունքն անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Վստահ ենք, որ հայաստանյան հասարակության անդամներից շատերին «Ստամբուլյան կոնվենցիա» անվանումը դեռ չափազանց քիչ բան է ասում, նրանք դեռ չեն հասկանում, թե ինչ է նշանակում խտրական վերաբերմունքի բացառում անկախ սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից, «գենդերային ինքնություն» ասվածն էլ դեռ չգիտեն ինչ բան է:


Անկախ իրենց սեռական կողմնորոշումից, ԼԳԲՏ անձանց նկատմամբ օրենքով խտրական վերաբերմունքի բացառումը նշանակում է, որ դրանից հետո, օրինակ, Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան օրենքի պատժիչ հոդվածի տակ չընկնելու համար հարկադրված է լինելու ԼԳԲՏ անձանց թույլ տալ մայրաքաղաքի փողոցների վերևում, որպես սոցիալական գովազդ, ունենալ հսկայական ցուցապաստառներ (բաներներ), որոնք կպատկերեն, ասենք, իրար համբուրող կամ թևանցուկ նույնասեռ անձանց՝ արվամոլների, լեսբուհիների զույգերի՝ իրենց սոդոմական կործանարար մեղքը չգիտակցող և լիբերալիզմի ընձեռած հնարավորությունից երջանկացած դեմքով, ցինիկ ժպիտով: Մեզանից՝ պատվախնդիր երևանցիներիցս, հայերիցս, պահանջվելու է հանդուրժել այդ ամենը, այլասերման քարոզչության այդ դրսևորումը, քանի որ այդ բաներները պոկելու, մի կողմ նետելու պարագայում մեզ, սեռական կողմնորոշման խտրականության կիրառման հիմքով, սպառնալու է մինչև 2 տարվա ազատազրկում (ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծ, հոդված 197):


Անկախ իրենց սեռական կողմնորոշումից, ԼԳԲՏ անձանց նկատմամբ օրենքով խտրական վերաբերմունքի բացառումը նշանակում է նաև թույլ տալ Երևանում, ՀՀ այլ քաղաքներում գեյ շքերթների անցկացում, ինչպիսիք արդեն եղել են Կիևում, Թբիլիսիում և այլ քաղաքներում և ուղեկցվել ԼԳԲՏ անձանց ու նրանց աջակից, հինգերորդ շարասյուն հանդիսացող ՀԿ-ների, նրանց պաշտպանող ոստիկանների և այլասերման այդ քարոզչությունը չհանդուրժող քաղաքացիների միջև լուրջ բախումներով:


Անկախ իրենց սեռական կողմնորոշումից, ԼԳԲՏ անձանց նկատմամբ օրենքով խտրական վերաբերմունքի բացառումը նշանակում է նաև թույլ տալ այլասերվածներին աշխատել մանկապարտեզներում ու դպրոցներում, իսկ եթե միասեռականներն արդեն աշխատում են ու համարձակվում են բացահայտել իրենց, սեռական կողմնորոշման հիմքով նրանց չազատել աշխատանքից, այլապես տնօրենին կարող է սպառնալ պաշտոնանկություն, ընդհուպ մինչև 2 տարվա ազատազրկում:


Անկախ իրենց սեռական կողմնորոշումից, ԼԳԲՏ անձանց նկատմամբ օրենքով խտրական վերաբերմունքի բացառումը նշանակում է նաև պատժի սպառնալիքով չմերժել երեխա որդեգրելու ԼԳԲՏ-ների դիմումը, թույլ տալ, որ երեխաներին տանեն և իրենց պիղծ հարաբերություններով, այլանդակ վարքով հոգեպես ու բարոյապես խեղեն նրանց, իսկ որոշ ժամանակ հետո, բացառված չէ, նաև՝ ֆիզիկապես…


Բա սա հոգևոր ցեղասպանություն չէ՞… Այս ամենը տեսնելը և հանդուրժելը կնշանակի ենթարկվել հոգևոր ցեղասպանության, հոգեպես ու բարոյապես, ազգային ինքնության առումով այլևս դադարել հայ լինելուց և հայելու առջև չկարողանալ նայել սեփական աչքերին, քանզի հայը չի կարող համակերպվել վերը շարադրված այլասերմանը, այլասերման քարոզչությանը, պղծությանը, հակամարդկայինին, հակաքրիստոնեականին, հակաաստվածայինին: Հայը չի՛ կարող չընդվզել, երբ իր աչքերի առջև կսկսեն հոգեպես ու բարոյապես խեղել իր մատաղ սերնդին: Իսկ չհանդուրժելը լինելու է բախումն այլասերվածների, նրանց իրավունքների պաշտպանների, ներառյալ՝ ոստիկանության ու Փաշինյանի իշխանության հետ, լինելու են բանտարկություններ ու զոհողություններ… Յուրաքանչյուրիս համար հե՛նց այսօր է ժամանակը մտածելու, թե որ ճանապարհն ենք ընտրելու:


Պատահական չէ, որ Ստամբուլյան կոնվենցիայի 12-րդ հոդվածը («Ընդհանուր բնույթի պարտավորություններ») մասնակից պետություններից պահանջում է.
«1. Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որ արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։


Կանանց ստորադասվածության դեմ պայքարն այլ խնդիր է (ի դեպ, Հայաստանում դրա կարիքը գրեթե չկա, օրինակ, նույնիսկ գյուղաբնակ կանանցից ոմանք ավտոմեքենա են վարում), բայց վերը շարադրվածը նշանակում է, որ պետությունը մեր վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում պետք է փոփոխություններ մտցնի այն հաշվով, որ արմատախիլ անի այն սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա, այսինքն՝ կինը, եթե ցանկանում է, պետք է կարողանա տղամարդու դերում հանդես գալ, տղամարդը՝ կնոջ: Տրանսվեստիտները ճիշտ այդպես էլ վարվում են:


Թե մեր պետությունը կամ ՀՀ իշխանությունները, առանց իրենց կործանման ռիսկի ենթարկելու, ի՞նչ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկելու և ինչպե՞ս են ձեռնարկելու՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով, մենք չգիտենք, հայտնի է իրենց կամ հայտնի կդառնա, երբ Եվրոպայի խորհրդի այլասերված չինովնիկները հետագա համապատասխան ցուցումները տան ՀՀ իշխանություններին: Պարզ է միայն այն, որ կոնվենցիային մասնակից պետությունների ժողովուրդների սովորույթները, ավանդույթներն արմատախիլ անելու նպատակադրում ունեցողները միտում ունեն ջնջելու այդ ժողովուրդների ազգային ինքնությունը, որը, ինչպես հայտնի է, մեծապես պայմանավորված է նաև նրանց սովորույթներով և ավանդույթներով, որոնք բացասական երանգավորմամբ ներկայացնելու համար կոնվենցիայի հեղինակները զուգահեռել են «նախապաշարմունքներ» բառեզրով:
Ստամբուլյան կոնվենցիան առաջին միջազգային պայմանագիրն է, որով սահմանվում են սեռերը: Ըստ այդմ, համարվում է, որ կանայք և տղամարդիկ ոչ միայն կենսաբանորեն կարող են լինել իգական կամ արական սեռի, այլև սոցիալապես (սոցիալապես ձևավորված գենդերային ինքնություն):


Ստամբուլյան կոնվենցիայի այս և այլ վտանգներին առաջիկայում հանգամանորեն դեռ կանդրադառնանք, բայց, կարծում ենք, այս հոդվածի ընթերցումից հետո նույնիսկ անտեղյակ մարդկանց պարզ կդառնա, թե Փաշինյանի իշխանությունն ուր է տանում մեր երկիրը և տանելու է, եթե, իհարկե, հանդուրժենք: Հակառակ պարագայում՝ Բաթոյանն արդեն պետք է պաշտոնանկ արված լիներ իր վերոնշյալ հայտարարության կամ Նատալյա Վուտովային տված խոստման համար:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao