Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Էդմոն Մարուքյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Էդմոն Մարուքյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
11.06.2019 | 11:53

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանրամասն ծանոթ չէ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հիվանդության պատմությանը։ Նա «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց. «Չգիտեմ՝ ինչ հիվանդություն է, բայց եթե կա եզրակացություն, որ հիվանդությունը պատժի հետ համատեղելի չէ, պետք է ազատ արձակվեր, բուժում ստանար ու նոր սկսեր պրոցեսով անցնել։ Անգամ միջնադարում, որ ցանկացել են մարդկանց գլխատել և այլն, անպայման նրանց առողջականով զբաղվել են, որ իր պատիժը կրի։ Կարծում եմ՝ այս առումով մենք միջնադարից էլ հեռու ենք, և նման պայմաններում չի կարելի պահել որևէ կալանավորի»,- ասաց նա։ Մարուքյանը շեշտեց, որ այստեղ անձի ով լինելը կարևոր չէ, քանի որ նման պայմաններում էր նաև «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանը և այլ դատապարտյալներ ու կալանավորներ։


«Պարզապես պրն․ Գրիգորյանի գործը քաղաքականացված է, այսինքն՝ կա նաև հանրային բարձր ատելություն նրա նկատմամբ, և երբ նրան ազատ արձակեցին, ցույցեր եղան, ճանապարհներ փակվեցին և այլն, և դատարանը փոխեց որոշումը, ինչը կարելի է ճնշում համարել։ Եթե մենք շարունակենք այսպես պահել թե Մանվել Գրիգորյանին, թե այլ կալանավորված անձանց, մենք՝որպես պետություն, խնդիր ենք ունենալու։ Եվրոպական դատարանում խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովը մեզ ասելու է, որ մարդկանց նպատակային խոշտանգում եք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ