Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան

Դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան
11.06.2019 | 11:58

«Փաստը» գրում է. «Անցումային արդարադատության կազմակերպման գործընթացը, կարծես, թևակոխում է նոր փուլ։ ՀՀ իշխանական վերնախավի հանձնարարականով օրերս անցումային արդարադատության «հոգևոր հայրեր» Վահե Գրիգորյանը և Նիկոլայ Բաղդասարյանը անհատական հանդիպում կունենան ոլորտի միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի հետ։ Ըստ մեր աղբյուրների, նախատեսվում է Կարանզային ներկայացնել նախավեթինգային որոշակի փաստական տվյալներ, ըստ որոնց՝ դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան: Չի բացառվում, որ քննարկվի ՀՀ դատաիրավական ոլորտի բարելավման նոր գաղափար, որի մասին դեռևս իշխանական շրջանակները չեն բարձրաձայնում։ Թերթին բավականին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ իշխանություններին սատարող հ/կ սեկտորի որոշ ակտիվ իրավապաշտպաններ և փորձագետներ լծված են այս խնդրի հետ կապված թեզերը տարբեր ձևաչափերով հանրության շրջանում ակտիվորեն շրջանառելու գործին»:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ