Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արտակ Զեյնալյանի վրա ճնշում է գործադրվել

Արտակ Զեյնալյանի վրա ճնշում է գործադրվել
11.06.2019 | 12:02

«Ժամանակը» գրում է. «Արդարադատության այլևս նախկին նախարար Արտակ Զեյնալյանը երեկ անդրադառնալով հրաժարականի իր դիմումին՝ հայտարարել էր, որ նման քայլի է դիմել «տեղեկատվական հոսքերը գնահատելու» արդյունքում:


Մեր տեղեկություններով՝ Զեյնալյանի վրա ճնշում է գործադրվել «Իմ քայլը» խմբակցությունից: Խմբակցության անդամները նրան մեղադրել են սաբոտաժի մեջ՝ մեղադրանքը հիմնավորելով այն հանգամանքով, որ Զեյնալյանի ղեկավարած նախարարությունը, չնայած բազմաթիվ հավաստիացումներին, այդպես էլ չպատրաստեց ու խորհրդարան չներկայացրեց դատավորների վեթինգի և անցումային արդարադատության մասին օրենքի նախագծերը կամ գոնե դրանց հայեցակարգերը»:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ