Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Գագիկ Ջհանգիրյանը կվերադառնա իր նախկին աշխատանքի՞ն

Գագիկ Ջհանգիրյանը կվերադառնա իր նախկին աշխատանքի՞ն
11.06.2019 | 12:03

«Ժամանակը» գրում է. «2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Պատճառն այն էր, որ Ջհանգիրյանը նախորդ օրը մասնակցել էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին և ելույթ ունեցել: Հնարավոր է, որ առաջիկայում Քոչարյանի այդ հրամանագիրը հայտարարվի անօրինական, ինչի արդյունքում Ջհանգիրյանը կարող է վերադառնալ իր նախկին աշխատանքին»:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ