«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայաստանի հետ սահմանին հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ նախարարները

Հայաստանի հետ սահմանին հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ նախարարները
11.06.2019 | 12:04

Նախիջևանում հանդիպել են Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Հունիսի 7-ին մեկնարկել են ադրբեջանա-թուրքական «Անսասան եղբայրություն-2019» զորավարժությունները։ Հասանովը հայտարարել է, որ Բաքուն կընդլայնի Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ երկրի ռազմական ուժն ամրապնդելու նպատակով։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ համագործակցության զարգացումը «տարածաշրջանում կայունություն ապահովելու գլխավոր գործոնն է»։


Հուլուսի Աքարը բավարարվածություն է հայտնել երկու երկրների համագործակցությունից և բարձր է գնահատել Նախիջևանի զորավարժությունները։
Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և տարածաշրջանում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները։

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ