Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի ոստիկանապետ, Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից

Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի ոստիկանապետ, Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից
11.06.2019 | 22:22

Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի հրամանագրերով՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից և նշանակվել Արցախի ոստիկանապետ։ Մեկ այլ հրամանագրով՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն է նշանակվել Վլադիկ Խաչատրյանը՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: ԼՂ նախագահի հրամանագրով՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Բակո Սահակյանը նաև հրամանագրեր է ստորագրել Արցախի ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանին պաշտոնից ազատելու և ԼՂ նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ նշանակելու մասին։


Վիտալի Բալասանյանը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2016-ի նոյեմբերին: Լևոն Մնացականյանը 2015-ի հունիսից մինչև 2018-ի դեկտեմբեր Արցախի պաշտպանության նախարարն էր, ապա նշանակվել էր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ