Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերգեյ Կոպիրկին. ՀՀ-ում անցկացվելիք ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստին ակնկալում ենք Պուտինի այցը Հայաստան

Սերգեյ Կոպիրկին. ՀՀ-ում անցկացվելիք ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստին ակնկալում ենք Պուտինի այցը Հայաստան
11.06.2019 | 22:24

Ռուսաստանում մեծապես կարևորվեց տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ռուսաստանում մեծապես կարևորվեց տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ ներկայացվեցին Հայաստանի ԵԱՏՄ նախագահության առաջնահերթությունները», - ասաց դեսպանը:


Նա ընդգծեց, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: «Մենք, բնականաբար, ակնկալում ենք այդ հանդիպմանը ՌԴ նախագահի այցը Հայաստան», - ասաց դեսպանը: Սերգեյ Կոպիրկինը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակում են ստաբիլ զարգանալ և մնալ բարձր մակարդակի վրա:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ