Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին

ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին
11.06.2019 | 22:25

Ռուսաստանը նշանակալից դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ռուսաստանը կարևոր և նշանակալից դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, այդ թվում՝ հենվելով ՀՀ հետ որպես ստրատեգիական գործընկեր հարաբերությունների և Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունների վրա», - ասաց դեսպանը: Նա ընդգծեց, որ ՌԴ-ն գործում է Մինսկի խմբի ձևաչափում, ձեռնարկում է առանձին քայլեր՝ նպատակ ունենալով թույլ չտալ էսկալացիա: «Բանակցային գործընթացի կարգավորման համար ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կարող ենք, բայց պարզ է, որ այս հարցի վերջնական որոշումը կոնֆլիկտի կողմերի որոշումն է: Այստեղ Ռուսաստանի դերին պետք է հավասարակշռված մոտենալ. այն, իհարկե, նշանակալից է, ակտիվ, բայց չի կարող փոխարինել երկու կողմերի գործողություններին: Այն մեխանզմները, որ մենք ունենք, գործարկում ենք, բայց ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, երևի այդքան էլ ճիշտ չէ», - ընդգծեց դեսպանը:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ