Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվել է քարոզարշավին մասնակցելու համար

Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվել է քարոզարշավին մասնակցելու համար
11.06.2019 | 22:29

Պարզապես կադրային տեղաշարժ է, ներհայկական խմորումներ փնտրելը ճիշտ չէ՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում կադրային փոփոխություններին: Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու մասին Դավիթ Բաբայանն ասաց. «Որքանով ես տեղյակ եմ՝ պատճառը այն է, որ Վիտալի Բալասանյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին: Նա հայտարարել է, որ թեկնածու է, քարոզարշավ է իրականացնելու»: Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ճիշտ չէ, ասել թե նրա ազատումը կապված է ՀՀ-ից ճնշումների հետ:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ