Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լեոնարդո դա Վինչիի «կորած» կտավը գտել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգի զբոսանավում

Լեոնարդո դա Վինչիի «կորած» կտավը գտել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգի զբոսանավում
11.06.2019 | 22:31

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որի ճակատագիրն ու գտնվելու վայրը վաճառվելուց հետո անհայտ էր, պահվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի զբոսանավում, գրում է Artnet հարթակը: «Աշխարհի փրկիչը» կտավը մի քանի տարի «կորած» է համարվել: 2017-ին կտավն աճուրդի է հանվել և 450 մլն դոլարով գնվել մասնավոր հավաքորդի կողմից՝ դառնալով պատմության մեջ ամենաթանկ վաճառված արվեստի գործը:

New York Times-ի տվյալներով՝ կտավը ձեռք է բերել Մուհամեդ բեն Սալմանի ընկեր, արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամեդ բեն Ֆարհան ալ Սաուդը: Christie's աճուրդի տունը հայտնել է, որ կտավը գնվել է Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչության կողմից: Լուվրի ԱՄԷ-ի մասնաճյուղը հայտարարել էր, որ կտավը կցուցադրվի այնտեղ, սակայն ծրագիրը չեղարկվել էր, լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ թանգարանի աշխատակիցները չգիտեն՝ որտեղ է կտավը: Հարթակի տվյալներով՝ «Աշխարհի փրկիչը» Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի Serene զբոսանավում կպահվի՝ մինչև Ալ Ուլա քաղաքի մոտ խոշոր մշակութային կենտրոնի կառուցումը:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ