Yerevan Perspectives International Music Festival
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է
11.06.2019 | 22:33

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որում անդրադարձել է տնտեսական հեղափոխության իրագործման վերաբերյալ իր տեսլականին: Նա հայտարարել է, որ ծրագրի իրագործման համար ամենակարևոր սկզբունքը երկիրն արտադրող ու արտահանող դարձնելու ճանապարհ բռնելն է:

«Հայաստանը արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է: Երկարաժամկետ իմաստով՝ չմշակված հումքի, նույնիսկ չմշակված գյուղմթերքի արտահանումը երկրից պետք է հասցնել նվազագույնի, եթե չասենք՝ պետք է բացառել, որովհետեւ սա է բարեկեցության հասնելու, աղքատությունը հաղթահարելու վստահելի ճանապարհը: Առողջություն բոլորիդ»,- գրել է ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao